Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Jardins d’Arménie-ն մուտք գործեց Եվրոպա` առաջին համտեսողներից Մոնակոյի իշխանն էր
29/09/2025 18:54
Կիսվել

Jardins d’Arménie-ն մուտք գործեց Եվրոպա` առաջին համտեսողներից Մոնակոյի իշխանն էր

Jardins d’Arménie ռոյալ բրենդին հանդիսավոր երեկոյով նշեց իր մուտքը համաշխարհային շուկա՝ 2025 թ. սեպտեմբերի 13-ին Մոնտե-Կառլոյի շքեղ Hermitage հյուրանոցում։ Միջոցառմանը ներկա էին Մոնակոյի իշխան Ալբերտ II-ը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը և այլ բարձրաստիճան հյուրեր։ Հանրահայտ Belle Epoque սրահում, Մոնակոյի սրտում, 100-ից ավելի հյուրերը վայելեցին հայկական երաժշտություն, ազգային պարեր, ինչպես նաև հայ նկարիչների և քանդակագործների աշխատանքների ցուցադրություն, որը կազմակերպվել էր Galerie Angelina-ի ու Հայաստանի նկարիչների ﬕության աջակցությամբ։

Երեկոյի առանցքային հատվածն էր Jardins d’Arménie ռոյալ բրենդիի համտեսը, որը վարեց Monte-Carlo SBM-ի նախկին գլխավոր սոﬔլյե Բրունո Սկավոն։ Նա ուղղորդեց հյուրերին խﬕչքի հարուստ բույրերի և հաﬔրի բացահայտման ընթացքում։ Սա Jardins d’Arménie ռոյալ բրենդիի պաշտոնական դեբյուտն էր Եվրոպայում և հերթական քայլը՝ վարպետությունն ու ժամանակակից նորարարությունը ﬕ ավորող բրենդիի նոր կատեգորիան աշխարհին ներկայացնելու գործում։

Գաղափարային հիﬓադիր

Այս աﬔնի ակունքներում Սիմոն Պողոսյանն է՝ «ՍՊՍ Սիգարոն» և Newline Brands Global ընկերությունների հիﬓադիրը։ Ավելի քան 30 տարի Պողոսյանների ընտանիքը նվիրել է բացառիկ լյուքս դասի ապրանքների արտադրությանը, որի շարժիչ ուժն է եղել բացառիկ արհեստավարժությունը, նորարարությունն ու ձգտումը առ անզիջում գերազանցություն։ Այսօր առաջնորդության ղեկն անցել է Սիմոն Պողոսյանի որդուն՝ Արﬔն Պողոսյանին, որը 27 տարեկանում գլոբալ բիզնես առաջնորդների նոր սերունդն է ներկայացնում։

«Jardins d’Arménie-ն ﬔ ր պատմության, արվեստի և ﬔ ր սեփական նորարարության արտացոլուﬓ է։ Աﬔն կուﬕ ﬔջ պարփակված է ﬔր հողի ուժը, ﬔր արհեստագործության բարձունքները և դարավոր ավանդույթները։ Ներկայացնել այն Մոնակոյում, նորին ﬔծություն Ալբերտ II-ի ներկայությամբ, շատ հզոր խորհուրդ է՝ կիսելու հայկական գերազանցությունը Եվրոպայի հետ», – ասել է «ՍՊՍ Սիգարոն»-ի և Newline Brands Global-ի սեփականատեր Արﬔն Պողոսյանը։

Բացառիկ խﬕչք

Jardins d’Arménie-ն ներկայացնում է բրենդիի բացարձակ նոր կատեգորիա՝ ռոյալ բրենդի։ Այս խﬕչքը պատրաստում են լավագույն հայ վարպետները՝ Հայաստանի երեք տարբեր մարզերում աճող ոսկեհատ խաղողից։ Նրանք ﬕ ավորել են ժամանակի ընթացքում փորձված բրենդիի պատրաստման ավանդույթներն ու ժամանակակից նորարարությունը։ Առանձնահատուկ է նաև Jardins d’Arménie-ի հնեցման պրոցեսը։ Այն սկսվում է կաղնու տակառներում, որոնք խﬕ չքին տալիս են հարուստ համային հիմք՝ շոկոլադի և վանիլի նոտաներով։ Հաջորդ քայլը՝ որը հատուկ է ﬕ այն այս բրենդիին, ծիրանի ծառից պատրաստված տակառներում հնեցուﬓ է։ Այն բույրին ու հաﬕն ավելիացնում է մրգային շերտեր և նուրբ ընդեղենի երանգ։ Այնուհետ բրենդին վերադառնում է կաղնու տակառ՝ իր վերջնական համը ստանալու։ Այս գործընթացը ռոյալ բրենդիին նրբագեղություն, բացառիկ հարուստ բույր և արտակարգ երկար հետհամ է ապահովում։

Նորարարական լուծուﬓեր կիրառվել են նաև փաթեթավորման հարցում։ Նախ, շշի համար մշակվել է հատուկ հերﬔտիկ փական, որը կառուցված է երկու ﬕացվող մասից։ Պատենտի հաստատմանը սպասող այս հայտնագործությունը պաշտպանում է խﬕչքի հարուստ հաﬓ ու բույրը շշալցվելուց հետո։ Յուրաքանչյուր շշի հետ փաթեթի ﬔ ջ ներառվում են նաև համտեսի բաժակներ, որոնք ստեղծված են նախնական համտեսի հնարավորություն տալու և ողջ փորձառությունը հարստացնելու համար։

«Jardins d’Arménie-ն շատ ավելին է, քան խﬕչք. դա մշակութային ժառանգություն է և գիտելիք, որը փոխանցվել է սերնդե սերունդ։ Այս համտեսն ուղղորդելն ինձ համար ﬔծ պատիվ է»,- նշել է Բրունո Սկավոն, փորձառու սոﬔլյե և Vins & Gastronomie պարբերականի հեղինակ։

Jardins d’Arménie-ն աշխարհի առաջին ռոյալ բրենդին է՝ խﬕ չքի նոր լյուքս կատեգորիա, որը ծնվել է Հայաստանում և նվիրված է կատարելության և հատուկ բացահայտուﬓ երի սիրահարներին։ Այն ﬕ ավորում է դարերի ժառանգությունը, նորարարությունը և ժամանակակից նրբագեղությունը։

1992 թվականից սկսած` Պողոսյանների ընտանիքը նվիրված է լյուքս կարգի ապրանքների արտադրությանը՝ «ՍՊՍ Սիգարոն» և Newline Brands Global ընկերությունների ﬕ ջոցով։ 40-ից ավելի երկրներում ներկայացված՝ ընկերություններն առաջարկում են արտասահմանյան գնորդներին հարուստ և արտաժամանակյա փորձառություն։

Պրակտիկ տեղեկություններ

  • Պրոդուկտ. Jardins d’Arménie՝ ռոյալ բրենդի
  • Ծագում. Հայաստան, ոսկեհատ տեսակի խաղող
  • Պրոցես. Կրկնակի կաղնու և ﬔկանգամյա ծիրանի տակառների ﬔջ հնեցում
  • Հասանելիություն. Սահմանափակ քանակի արտադրություն Եվրոպայի և աշխարհի համար՝ սկսած 2025 թ. սեպտեմբերից:
09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12