Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
imID-ն և SK ID Solutions-ը համագործակցության պայմանագիր ստորագրեցին Հայաստանում imID Digital ID App ծառայության ներդրման նպատակով
03/10/2025 22:23
Կիսվել

imID-ն և SK ID Solutions-ը համագործակցության պայմանագիր ստորագրեցին Հայաստանում imID Digital ID App ծառայության ներդրման նպատակով

Թվային վստահության նոր մշակույթ Հայաստանում, միջազգային ստանդարտներին համապատասխան լուծումներ, անվտանգ ու ապահով թվային ինքնության ծառայություններ քաղաքացիների, բիզնեսների և պետական հաստատությունների համար․ imID-ն իր հստակ քայլերն է կատարում դեպի վստահելի թվային հասարակության ձևավորում։

Հոկտեմբերի 2-ին մեկնարկեց Հայաստանում վստահության ծառայություններ մատուցող imID և էստոնական առաջատար վստահության ծառայությունների մատակարար SK ID Solutions ընկերությունների միջև ռազմավարական համագործակցությունը։ Այն պաշտոնապես ամրապնդվեց պայմանագրի ստորագրմամբ և համատեղ մամուլի ասուլիսով, որը կայացավ Երևանում՝ imID-ի կենտրոնական գրասենյակում։

SK ID Solutions ընկերության հետ համագործակցության շնորհիվ imID-ն իր արդի տեխնիկական ենթակառուցվածքի վրա կտեղայնացնի SK ID Solutions-ի՝ միջազգային փորձով ապացուցված առաջադեմ տեխնոլոգիան (split key) և կթողարկի imID Digital ID App հավելվածը։ Նոր լուծումը քաղաքացիներին, բիզնեսներին և պետական կառույցներին կտրամադրի ինքնության անվտանգ և ապահով հաստատման, իրավաբանական ուժ ունեցող էլեկտրոնային ստորագրությունների ծառայություններ, ինչպես նաև անխափան մուտք կապահովի դեպի թվային տնտեսություն։

 

«Այժմ, երբ գործարկել ենք վստահության ծառայությունների մեր ենթակառուցվածքը, imID-ն պատրաստ է կատարելու իր հաջորդ քայլը, այն է՝ նոր սերնդի հավելվածի միջոցով յուրաքանչյուր քաղաքացու տրամադրել ապահով և անվտանգ թվային ինքնություն։ Պետական կառույցների, ինչպես նաև առաջատար մասնավոր հատվածի հետ սերտ գործընկերությամբ այս նախաձեռնությունը ոչ միայն հնարավորություն է տալիս օգտվել անխափան թվային ծառայություններից, այլ նաև Հայաստանը դիրքավորում է որպես ապագայամետ թվային հասարակություն, որը պատրաստ է դառնալ համաշխարհային թվային էկոհամակարգի մի մասը» – նշում է imID-ի գլխավոր տնօրեն Կարեն Մկոյանը։

Ռազմավարական այս համագործակցությունը համընթաց է Հայաստանի թվային փոխակերպման օրակարգին և ապահովում է անվտանգ հասանելիություն մի շարք թվային ծառայությունների բանկային, հեռահաղորդակցման և պետական ոլորտներում։ Այն նաև ապահովում է Հայաստանի վստահության ծառայությունների էկոհամակարգի ամբողջական համապատասխանությունը ԵՄ eIDAS ստանդարտներին՝ հիմք ստեղծելով միջազգային ճանաչման և ապագա միջազգային փոխգործակցության։

SK ID Solutions-ի գլխավոր գործադիր տնօրեն Կալև Փիհլը նշում է․ «Ուրախ ենք համագործակցել imID-ի հետ և մեր ներդրումն ունենալ Հայաստանի թվայնացմանն ուղղված այս կարևոր և հավակնոտ ծրագրում։ Քսան տարվա մեր փորձառությունը ցույց է տվել, որ հաջողությունն արդյունավետ առաջնորդություն է պահաջում, ինչն էլ տեղական շուկայում նոր կապերի ստեղծման և կամուրջների կառուցման հիմքն է։ Սա այն է, ինչ imID-ն ապացուցում է իր գործունեությամբ։ Հայաստանը տարածաշրջանում թվային հաբ դառնալու մեծ ներուժ և հավակնություն ունի, իսկ imID-ի ռազմավարական տեսլականն այն ամբողջովին իրատեսական է դարձնում։ Միջազգային փորձի տեղայնացմամբ Հայաստանում կստեղծվի imID Digital ID App-ը և իր երկարաժամկետ ազդեցությունը կունենա ինչպես քաղաքացիների և բիզնեսների, այնպես էլ պետական կազմակերպությունների համար։ Լիահույս ենք, որ այս քայլով կդրվի մեր երկու ընկերությունների միջև երկարաժամկետ և արդյունավետ համագործակցության առաջին հիմնաքարը»։

SK ID Solutions–ի ընտրությունը որպես imID–ի գործընկեր պայմանավորված է Ընկերության՝ անվտանգ թվային ինքնության ոլորտում ավելի քան երկու տասնամյակի առաջատար փորձառությամբ։ 2001 թվականին Էստոնիայում հիմնադրված SK ID Solutions–ը Եվրոպայի առաջատար վստահության ծառայությունների մատակարարներից է և Եվրոպայում  ամենատարածված թվային ինքնության գործիքներից մեկի՝ Smart-ID-ի հեղինակը, որն ունի ավելի քան 4 միլիոն օգտատեր։ Որպես ԵՄ eIDAS կարգավորմամբ որակավորված վստահության ծառայությունների մատակարար (QTSP)՝ ընկերությունն ամսական ապահովում է ավելի քան 80 միլիոն անվտանգ գործարք և սպասարկում ավելի քան 1,100 պետական և մասնավոր կառույցների 30–ից ավելի երկրներում։

Այս կարևոր նախաձեռնությամբ imID-ն վստահաբար շարունակում է իր առաքելությունը՝ ապահովելու քաղաքացիներին և կազմակերպություններին վստահելի թվային ծառայություններով և Հայաստանը դիրքավորելու որպես թվային ինքնության և վստահության ծառայությունների ոլորտում առաջատար:

imID-ն ստեղծվել է 2024 թվականին՝ Հայաստանի առաջատար տասը բանկերի և երեք հեռահաղորդակցության ընկերությունների միավորմամբ․ նպատակն է Հայաստանում թվային ինքնության և վստահության ծառայությունների նոր մշակույթ և ձևաչափ ստեղծել։ imID-ն տրամադրում է անվտանգ և հուսալի էլեկտրոնային ինքնության լուծումներ՝ անհատների, բիզնեսների և պետական մարմինների համար։ Որպես թվային ինքնության մատակարար՝ imID-ն տրամադրում է անվտանգ թվային ID-ներ քաղաքացիներին՝ հնարավորություն տալով իրականացնել վստահելի և հաստատված գործարքներ թվային միջավայրում։ Ընկերությունը հնարավորություն է տալիս օգտատերերին առանց ֆիզիկական ներկայության անհրաժեշտության իրականացնել էլեկտրոնային գրանցում, մուտք գործել imID-ով, հաստատել գործարքներ, ստորագրել ցանկացած թվային փաստաթուղթ առցանց։ Որպես վստահության ծառայություններ մատուցող ընկերություն՝ imID-ն բիզնեսներին և պետական կառույցներին ապահովում է վստահելի ու անվտանգ թվային ծառայությունների ամբողջական համակարգ՝ Identity-as-a-Service (IDaaS) անվտանգ նույնականացում և ինքնության հաստատում, Signature-as-a-Service (SignaaS) հեռավար որակավորված էլեկտրոնային ստորագրություններ՝ լիարժեք իրավական ուժով։

Վերջերս imID–ն ներկայացրել է MobileID eSIM ծառայությունը, որը հնարավորություն է տալիս օգտատերերին eSIM–ի կիրառող սարքերով հասանելիություն ունենալ թվային ինքնության ծառայություններին՝ առանց ֆիզիկական SIM քարտի անհրաժեշտության։ Ընկերությունը ձեռք է բերել նաև Հայաստանի Mobile ID ծառայությունը՝ միավորելով հեռահաղորդակցության վրա հիմնված ինքնության ենթակառուցվածքը մեկ միասնական հարթակի ներքո և ապահովելով ինքնության ծառայությունների անխափան հասանելիություն ողջ երկրի տարածքում։ Թե՛ փաստաթղթերի ստորագրման, և թե՛ ինքնությունը հաստատող յուրաքանչյուր  գործարք ապահովվում է հզոր գաղտնագրման և գործառնական պաշտպանական մեխանիզմներով։

imID-ի նպատակն է նախ Հայաստանում, ապա ողջ աշխարհում մարդկանց հնարավորություն տալ անվտանգ և արդյունավետ կերպով օգտվել վստահության թվային ծառայություններից ու պրոդուկտներից, որոնք բարելավում են թվային աշխարհի հետ հուսալի և անխափան հաղորդակցությունը:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41