Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
YoHealth-ի հովանավորությամբ մեկնարկել է «Գիտության շաբաթ․ Հայաստան» միջոցառումը
03/10/2025 23:10
Կիսվել

YoHealth-ի հովանավորությամբ մեկնարկել է «Գիտության շաբաթ․ Հայաստան» միջոցառումը

Սեպտեմբերի 30-ին Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է  «Գիտության շաբաթ» ամենամյա միջոցառումների շարքը, որն այս տարի կրում է «Զարգացնել գիտությամբ» կարգախոսը։ Միջոցառման գլխավոր հովանավորը YoHealth-ն է։ Միջոցառման հիմնական իրադարձությունը Գիտության փառատոնն է, որը կընթանա մինչև հոկտեմբերի 5-ը։ Նպատակն է գիտությունն ավելի մոտ և հասկանալի դարձնել յուրաքանչյուրի համար, ցույց տալ նրա կիրառական նշանակությունը, ինչպես նաև ոգեշնչել դպրոցականներին ու ուսանողներին դառնալ գիտնականներ և ճարտարագետներ։ Այցելուները գիտափորձերի, ցուցադրությունների, խաղերի և հանդիպումների միջոցով անմիջականորեն կծանոթանան գիտական ու տեխնոլոգիական ձեռքբերումներին։

«Գիտուժ» նախաձեռնության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի ղեկավար  Լիլիթ Մարգարյանն իր խոսքում նշել է․ ««Գիտության շաբաթ․ Հայաստանն» անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Միջոցառման նպատակն է դառնալ գիտության և տեխնոլոգիաների հանրահռչակման հարթակ։ YoHealth-ի ներգրավվածությունը՝ որպես գլխավոր հովանավոր, շատ կարևոր է, «Գիտության շաբաթ․ Հայաստանը» իր տեսակով սոցիալական միջոցառում է, որն ուղղված է հասարակության լայն զանգվածներին՝ ներկայացնելու գիտության և տեխնոլոգիաների կարևորությունը և երիտասարդներին ուղղորդելու ընտրել մասնագիտություններ՝ Հայաստանին հավելյալ արժեք տալու համար»։

YoSpace-ի մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Մելինե Մուրադյանը ներկայացրել է YoHealth-ի ներմուծած  նոր լուծումը՝ YoJob-ը, որն օգտատերերին հնարավորություն է տալիս ստեղծել իրենց աշխատանքային պրոֆիլները, նկարագրել աշխատանքային փորձառությունն ու գիտելիքները, իսկ գործատուներին թույլ տալ տեղադրել իրենց աշխատանքային հայտարարությունները` այս կերպ միավորելով աշխատանք որոնողներին և առաջարկողներին մեկ հարթակում։ «Կարևորում եմ մեր մասնակցությունը «Գիտության շաբաթին», քանի որ հարթակը հնարավորություն է տալիս երիտասարդներին և առհասարակ բոլոր հետաքրքրված անձանց ծանոթանալ ոլորտի նորարարություններին և իրենց կարիերայում անել փոփոխություններ՝ YoHealth-ի հետ համատեղ», – ասել է Մելինե Մուրադյանը։

Այս տարի փառատոնը ներգրավել է  շուրջ 300 դպրոց և մանկապարտեզ՝ իրականացնելով ապակենտրոնացված միջոցառումներ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում։ Փառատոնին մասնակցում են Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական և ստեղծարար կազմակերպությունների առաջատար ներկայացուցիչները։

YoHealth-ը նորարարական բջջային հավելված է, որը դրամայնացնում է օգտատերերի քայլերը՝ դրանք հաշվարկելով և թույլ տալով փոխանակել նվերների, ապրանքների կամ թվային ակտիվների հետ։ Այն ոչ միայն խթանում է առողջ ապրելակերպը, այլև հանդիսանում է մարքեթինգային արդյունավետ հարթակ բիզնեսների համար՝ հնարավորություն տալով բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը նոր թվային միջավայրում։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52