Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Apple-ը նախատեսում է մինչև 2027 թվականի սկիզբը թողարկել MacBook Pro՝ սենսորային էկրանով
20/10/2025 15:31
Կիսվել

Apple-ը նախատեսում է մինչև 2027 թվականի սկիզբը թողարկել MacBook Pro՝ սենսորային էկրանով

Ամերիկյան Apple Inc. ընկերությունը պատրաստվում է 2026 թվականի վերջում կամ 2027 թվականի սկզբին ներկայացնել իր առաջին MacBook Pro նոութբուքը՝ սենսորային էկրանով: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Նոր մոդելները կունենան 14 և 16 դյույմանոց OLED էկրաններ, և դրանք կլինեն ավելի բարակ ու թեթև, քան ներկայիս տարբերակները։ Բացի այդ, համակարգիչները կաշխատեն M6 սերիայի չիպերով։

Apple-ը չի հրաժարվի տրեքփադից և ստեղնաշարից, սակայն նոր մոդելներում էկրանի ամրակները կուժեղացվեն, որպեսզի այն չշարժվի և չտատանվի շփման ժամանակ։

IDram

Բաղադրիչների թանկացման պատճառով նոր MacBook Pro-ի գինը, ամենայն հավանականությամբ, մի քանի հարյուր դոլարով կգերազանցի ներկայիս մոդելների արժեքը։ Այժմ 14-դյույմանոց տարբերակի գինը սկսվում է 1999 դոլարից, իսկ 16-դյույմանոցինը՝ 2499 դոլարից։

Առաջին անգամ այն մասին, որ Apple-ը մշակում է սենսորային էկրանով MacBook Pro, Bloomberg-ը հայտնել էր դեռևս 2023 թվականի հունվարին։

Հիշեցնենք, որ համակարգիչների արտադրողները սկսեցին սենսորային էկրաններով նոութբուքներ թողարկել ավելի քան տասը տարի առաջ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12