Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
General Motors-ի մաքուր շահույթը կրճատվել է, եկամուտն՝ աճել
23/10/2025 11:25
Կիսվել

General Motors-ի մաքուր շահույթը կրճատվել է, եկամուտն՝ աճել

Ամերիկյան ավտոարտադրող General Motors-ի մաքուր շահույթը տարվա երրորդ եռամսյակում կրճատվել է ավելի քան երկու անգամ, սակայն եկամուտը գերազանցել է շուկայի սպասելիքները։

Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին մաքուր շահույթը կազմել է 1.33 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3.06 մլրդ դոլարի փոխարեն։ Շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով նվազել է մինչև 1.35 դոլար՝ նախորդ տարվա 2.68 դոլարի փոխարեն։

Առանց միանվագ գործոնների հաշվառման՝ շահույթը կազմել է 2.8 դոլար` մեկ բաժնետոմսի դիմաց, ինչը գերազանցել է LSEG վերլուծաբանների կոնսենսուսային կանխատեսումը՝ 2.31 դոլար` մեկ բաժնետոմսի դիմաց։

GM-ի եռամսյակային եկամուտը նվազել է՝ հասնելով 48.59 մլրդ դոլարի` նախորդ տարվա 48.76 մլրդ դոլարի դիմաց, մինչդեռ շուկայի միջին կանխատեսումը կազմում էր 45.27 մլրդ դոլար։

Ավտոմեքենաների վաճառքները հուլիս-սեպտեմբերին աճել են՝ հասնելով 1.564 մլն միավորի` նախորդ տարվա 1,477 մլն-ի փոխարեն։

Ռեգո Ինշուրանս

Հյուսիսային Ամերիկայում վաճառքներն աճել են՝ 837 հազարից հասնելով 790 հազարի, Ասիա-Խաղաղօվկիանոսյան, Մերձավոր Արևելք և Աֆրիկա տարածաշրջանում՝ 619 հազարից 576 հազարի: Իսկ Հարավային Ամերիկայում վաճառքները նվազել են՝ 110 հազարից մինչև 107 հազար։

Ընկերությունը բարելավել է տարվա համար ուղղված շահույթի կանխատեսումը մեկ բաժնետոմսի հաշվով՝ հասցնելով 9.75-10.5 դոլարի, նախորդ 8.25-10 դոլարի փոխարեն։ Այսպիսով, չորրորդ եռամսյակի շահույթը ակնկալվում է 1.64-2.39 դոլարի սահմաններում (կոնսենսուս՝ 1.94 դոլար)։

2025 թվականի մաքուր շահույթի կանխատեսման միջակայքը նեղացվել է՝ մինչև 8.3-9.05 մլրդ դոլար՝ նախկին 8.22-9.97 մլրդ դոլարի փոխարեն։

Ըստ արտադրողի ներկայացման՝ ընկերությունն այժմ ակնկալում է, որ ներմուծման մաքսատուրքերի բացասական ազդեցությունը կկազմի 3.5-4.5 մլրդ դոլար, մինչդեռ ավելի վաղ կանխատեսվում էր 4-5 մլրդ դոլար:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41