
Mercedes-Benz-ը զգուշացրել է ավտոարդյունաբերության համար վտանգների մասին՝ կապված Nexperia չիպարտադրողի իրավիճակի հետ
Mercedes-Benz-ը հայտարարել է, որ նորագույն շրջանում ապահովել է անհրաժեշտ քանակով չիպերի մատակարարումներ և ուշադիր հետևում է Nexperia կիսահաղորդչային բաղադրիչների արտադրողի շուրջ զարգացումներին, որը հոկտեմբերին անցել է Նիդեռլանդների կառավարության վերահսկողության տակ։
Ընկերությունը նախազգուշացրել է, որ Nexperia-ի հետ կապված իրավիճակը, որը պատկանում է չինական Wingtech Technology Co.-ին, ազդում է ամբողջ ավտոարդյունաբերության վրա։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Նիդեռլանդների իշխանությունները վերցրել են Nexperia-ն պետական վերահսկողության տակ՝ բացատրելով դա այն անհրաժեշտությամբ, որ կանխեն իրավիճակը, երբ ընկերության արտադրած չիպերը կարող են դառնալ անհասանելի։
Nexperia-ն հանդիսանում է ավտոմոբիլային արդյունաբերության համար առանցքային բաղադրիչների մատակարար։ Ընկերությունը շարունակում է իր սովորական արտադրական գործունեությունը, սակայն Նիդեռլանդների կառավարությունը ստացել է իրավասություն արգելափակելու կամ չեղարկելու ղեկավարության որոշումները, եթե դրանք կարող են բացասաբար ազդել Եվրոպայի մատակարարման շղթաների վրա։
Չինաստանի իշխանությունները արձագանքել են Նիդեռլանդների որոշմանը՝ արգելելով Nexperia-ի կողմից Չինաստանում արտադրվող մի շարք բաղադրիչների արտահանումը
«Շնորհիվ մեր մատակարարների հետ ձևավորված ամուր գործընկերային հարաբերությունների, բազմաթիվ գործընթացների թվայնացման, ինչպես նաև չիպերի մատակարարման ճգնաժամից քաղած դասերի, մենք ապահովել ենք կարճաժամկետ կայուն մատակարարումներ», – Mercedes-Benz-ում ընդգծում են՝ այս իրավիճակն «ազդում է ամբողջ ոլորտի վրա»:
Mercedes-Benz-ը հայտարարում է, որ ուշադիր հետևում է Nexperia-ի շուրջ տեղի ունեցող զարգացումներին և պահպանում է կապ բոլոր շահագրգիռ կողմերի հետ, սակայն, հաշվի առնելով իրավիճակի բարդությունն ու անկայունությունը, այս փուլում պատրաստ չէ կանխատեսումներ անել։
Մեկ այլ գերմանական ավտոարտադրող՝ BMW AG-ն հայտարարել է, որ գտնվում է նեղ կապի մեջ մատակարարների հետ և գնահատում է իրավիճակը, որպեսզի ժամանակին բացահայտի հնարավոր ռիսկերը և ձեռնարկի անհրաժեշտ քայլեր։
«Մեր գործարաններում արտադրական գործընթացները ընթանում են՝ ըստ նախատեսված գրաֆիկի», – հավելել են ընկերությունից։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։