General Motors-ում աշխատանքից զրկվել է ավելի քան 200 մարդ
Ամերիկյան ավտոարտադրող General Motors Co. (GM)-ը ուրբաթ օրն ազատել է ավելի քան 200 աշխատակցի՝ հիմնականում Միչիգանի Ուորեն քաղաքի տեխնոլոգիական կենտրոնից: Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը։
Ընկերությունը աշխատակիցներին բացատրել է, որ այս որոշումը կապված է բիզնեսի պայմանների հետ, ոչ թե նրանց աշխատանքի որակի հետ:
Գործակալության աղբյուրենրը նշում են, որ GM-ն վերլուծել է կառավարական և ինժեներական անձնակազմը, որպեսզի հայտնաբերի կրկնվող ֆունկցիաները և գտնի արդյունավետությունը բարձրացնելու եղանակներ։
Ավելի վաղ GM-ն հայտնել է, որ երրորդ եռամսյակում գրանցել է մեկանգամյա հապաղումների պարտադիր նվազեցում՝ 1.6 միլիարդ դոլար, էլեկտրական մեքենաների արտադրության ծրագրի վերանայման պատճառով՝ ԱՄՆ իշխանությունների կողմից պահանջարկը խրախուսող ծրագրի չեղարկումից հետո։
Նախորդ շաբաթ ընկերությունը նշել էր, որ այս տարի ներմուծման տուրքերի բարձրացման բացասական ազդեցությունն ավելի փոքր կլինի, քան նախապես ակնկալվում էր։
GM-ի բաժնետոմսերը նախնական առևտրում աճում են 0,6%-ով։ Ընթացիկ տարվա սկզբից դրոնց արժեքն աճել է 25.5%-ով։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

