Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Porsche-ը երրորդ եռամսյակում գրանցել է օպերացիոն վնաս
27/10/2025 17:12
Կիսվել

Porsche-ը երրորդ եռամսյակում գրանցել է օպերացիոն վնաս

Գերմանական շքեղ ավտոմեքենաների արտադրող Porsche AG-ն 2025 թվականի երրորդ եռամսյակում գրանցել է օպերացիոն վնաս, որը պայմանավորված է էլեկտրամոբիլների արտադրության ծրագրի փոփոխության հետ կապված ծախսերով։ Ընկերությունը այդ փոփոխությունների մասին հայտարարել էր սեպտեմբերին։

Ըստ ընկերության հաղորդագրության՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին օպերացիոն վնասը կազմել է 966 մլն եվրո (շուրջ 1.1 մլրդ դոլար)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 974 մլն եվրո շահույթի դիմաց։

Visible Alpha-ի կողմից հարցված վերլուծաբանները միջինում կանխատեսել էին 611 մլն եվրոյի վնաս։

Porsche-ի եկամուտը նշված եռամսյակում նվազել է 4%-ով՝ հասնելով 8.7 մլրդ եվրոյի։

Ռեգո Ինշուրանս

2025 թվականի առաջին ինը ամիսներին ընկերության օպերացիոն շահույթը կազմել է ընդամենը 40 մլն եվրո, մինչդեռ մեկ տարի առաջ այն 4.04 մլրդ եվրո էր։ Այդ ցուցանիշի շահութաբերությունը նվազել է մինչև 0.2%՝ նախորդ տարվա 14.1%-ից։

Եկամուտը հունվար-սեպտեմբեր ամիսներին կրճատվել է 6%-ով՝ մինչև 26.86 մլրդ եվրո։

Անցած ամիս Porsche-ը հայտարարեց, որ հետաձգում է նոր էլեկտրամոբիլ մոդելների շուկա դուրսբերումը՝ պահանջարկի անկանխատեսելի դինամիկայի պատճառով։ Ընկերության տվյալներով՝ Չինաստանում էլեկտրամոբիլների պահանջարկը բարձր է կանխատեսվածից, մինչդեռ աշխարհի մնացած հատվածում՝ ավելի թույլ։ Միևնույն ժամանակ, Չինաստանում շքեղ ավտոմեքենաների նկատմամբ հետաքրքրությունը մնում է քիչ:

Բացի այդ, ԱՄՆ մաքսատուրքերը ևս բացասական ազդեցություն են թողել ընկերության վրա։ Էլեկտրամոբիլների արտադրության ծրագրի փոփոխության հետ կապված ծախսերը 2025-ի առաջին ինը ամիսներին կազմել են մոտ 2.7 մլրդ եվրո, և ամբողջ տարվա ընթացքում կարող են հասնել 3.1 մլրդ եվրոյի։

«Մենք ակնկալում ենք, որ 2025 թվականը կլինի ամենացածր կետը, որից հետո Porsche-ի ցուցանիշները կսկսեն նկատելիորեն բարելավվել 2026 թվականից», – հայտարարել է ընկերության ֆինանսական տնօրենը:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52