NYT․ Իլոն Մասկը գործարկել է իր սեփական առցանց հանրագիտարանը՝ Grokipedia
Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը գործարկել է առցանց հանրագիտարանի իր տարբերակը՝ Grokipedia: Այս մասին գրում է The New York Times թերթը։
Հրապարակման տվյալներով՝ Grokipedia կայքը, որը պետք է դառնա Wikipedia-ի համարժեքը, գործարկվել է հոկտեմբերի 27-ին։ Ներկայումս այնտեղ առկա է ավելի քան 800 հազար գրառում, որոնք ստեղծվել են արհեստական բանականության օգնությամբ։ Համեմատության համար՝ Wikipedia-ում կա մոտ 8 միլիոն հոդված։
Նոր հանրագիտարանի անվան մեջ ներառված է Մասկի xAI ընկերության կողմից մշակված արհեստական բանականության՝ Grok մոդելի անունը։
2025 թվականի սեպտեմբերին Մասկը X հարթակում հայտարարել էր, որ Grokipedia-ն կլինի «զգալի բարելավում՝ համեմատած Wikipedia-ի», իսկ հոկտեմբերին, հայտարարելով շուտափույթ գործարկման մասին, ընդգծել էր «պրոպագանդայի արմատախիլ անելու անհրաժեշտություն կա»։
Ավելի վաղ Մասկը նաև կոչ էր արել դադարեցնել Wikipedia-ի ֆինանսավորումը՝ քննադատելով նրա խմբագրական քաղաքականությունը։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

