
Air France-ում սպասվում են նոր կրճատումներ
Ֆրանսիական Air France ավիաընկերությունը, որը KLM ընկերության հետ ներկայանում է մեկ ալյանսով, մտադիր է առաջիկայում կրճատել ևս 2800 աշխատատեղ: Նշենք, որ ներկայում ընկերությունում աշխատում է շուրջ 49 հազար մարդ:
Ինչպես նշում են վերլուծաբանները՝ նախատեսվող կրճատումները պայմանավորված են ընկերության ոչ այնքան հաջող գործունեությամբ. արդեն վեց տարի անընդմեջ ավիաընկերությունն աշխատում է վնասով: Ընկերությունը դժվարությամբ է կարողանում դիմակայել ոլորտում պահանջարկի անկմանն ու աճող մրցակցությանը:
Air France-ի ղեկավարությունը խոստովանել է, որ այս տարի ևս ընկերությանը չի հաջողվի ապահովել շահույթ: Առավել մեծ հույսեր ղեկավարությունը կապում է հաջորդ տարվա հետ:
Սպասվում է, որ հոկտեմբերին կմեկնարկեն կրճատումների շուրջ բանակցությունները: