Բիզնես

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 71.94-0.44 WTI - 68.78-0.35
COMEX:  GOLD - 4174.60+0.86 SILVER - 62.40-0.32
COMEX:  PLATINUM - 1651.90-0.79
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.37+0.11 EUR/GBP - 1.1433-0.05
FOREX:  EUR/USD - 1.1433-0.05 GBP/USD - 1.3351-0.04
STOCKS RUS:  RTSI - 914.90+0.32
STOCKS US: DOW JONES - 52900.07+0.00 NASDAQ - 25832.67+0.00
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69744.07+1.47 TOPIX - 4064.60+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23350.03+1.28 SSEC - 4043.64+0.37
STOCKS EUR:  FTSE100 - 10679.03+0.25 CAC40 - 8508.07+0.39
STOCKS EUR:  DAX - 25779.31+0.78
03/07/2026  CBA:  USD - 367.79-0.41 GBP - 491.18+0.3
03/07/2026  CBA:  EURO - 421.01+0.93
03/07/2026  CBA:  GOLD - 48827+416 SILVER - 705.23+15.67
Amazon Web Services-ը ևս 4.9 միլիարդ դոլար կներդնի Հարավային Կորեայում
30/10/2025 13:36
Կիսվել

Amazon Web Services-ը ևս 4.9 միլիարդ դոլար կներդնի Հարավային Կորեայում

Amazon Web Services (AWS)-ը՝ ամերիկյան Amazon.com Inc.-ի ամպային բաժինը, նախատեսում է առաջիկա վեց տարիների ընթացքում Հարավային Կորեայում ներդնել ևս 7 տրիլիոն կորեական վոն (մոտ 4.89 միլիարդ դոլար): Այս մասին տեղեկացնում է AWS-ը։

Ներդրումները կուղղվեն երկրում արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնմանը՝ 2025-ից մինչև 2031 թվականները։

AWS-ը նախկինում Հարավային Կորեայում արդեն ներդրել էր 5.6 տրիլիոն վոն։

IDram

Ընկերությունը, համագործակցելով տեղի SK Group կոնգլոմերատի հետ, Ուլսանում կկառուցի տվյալների կենտրոն։ Ըստ SK Group-ի՝ այն լինելու է երկրի ամենամեծ տվյալների կենտրոնը, որի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականը։

Հարավային Կորեան նպատակ ունի մտնել աշխարհի առաջատար երեք ԱԲ-կենտրոնների շարքը և դիտարկում է արհեստական բանականության ոլորտը որպես տնտեսության աճի նոր շարժիչ ուժ։

AWS-ն ավելի վաղ նույնպես հայտարարել էր ներդրումների մասին Ճապոնիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Սինգապուրում։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

03/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.79
-0.41
Եվրո (EUR)
421.01
+0.93
Ռուբլի (RUR)
4.7586
+0.0375
Լարի (GEL)
139.29
+0.02
48827
+416
Արծաթ
705.23
+15.67