Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Microsoft-ի եռամսյակային զուտ շահույթն ավելացել է՝ գերազանցելով կանխատեսումները
30/10/2025 16:02
Կիսվել

Microsoft-ի եռամսյակային զուտ շահույթն ավելացել է՝ գերազանցելով կանխատեսումները

Ամերիկյան Microsoft Corp. ընկերության՝ 2025 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում իր զուտ շահույթն ավելացել է 12%-ով, իսկ եկամուտը՝ 18%-ով։ Երկու ցուցանիշներն էլ գերազանցել են շուկայի կանխատեսումները։

Եռամսյակը, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, ընկերությունն ամփոփել է 27.75 միլիարդ դոլար զուտ շահույթով (մեկ բաժնետոմսի հաշվով՝ 3.72 դոլար)՝ նախորդ տարվա 24.67 միլիարդ դոլարի (մեկ բաժնետոմսի հաշվով՝ 3.3 դոլար) համեմատ։

Microsoft-ի եռամսյակային եկամուտը կազմել է 77.67 միլիարդ դոլար, մինչդեռ մեկ տարի առաջ այն եղել էր 65.59 միլիարդ դոլար։

IDram

CNBC-ի ներկայացրած վերլուծաբանների միջին կանխատեսմամբ սպասվում էր, որ զուտ շահույթը կլինի 3.67 դոլար՝ մեկ բաժնետոմսի հաշվով, իսկ եկամուտը՝ 75.33 միլիարդ դոլար։

Ընկերության ամպային ծառայություններից ստացված ընդհանուր եկամուտը անցած ֆինանսական եռամսյակում աճել է 26%-ով՝ հասնելով 49.1 միլիարդ դոլարի։

Intelligent Cloud («խելացի ամպ») բաժնի եկամուտը, որը ներառում է Azure-ը և սերվերային ծրագրային ապահովման բիզնեսը, աճել է 28%-ով՝ մինչև 30.9 միլիարդ դոլար։ Azure-ի և մյուս ամպային ծառայությունների եկամուտը բարձրացել է 40%-ով՝ գերազանցելով StreetAccount-ի կանխատեսած 38.2% աճը։

Office հավելվածների փաթեթը ներառող Productivity and Business Processes բաժնի եկամուտն ավելացել է 17%-ով՝ հասնելով 33 միլիարդ դոլարի։ Դրա մեջ մտնում է նաև LinkedIn սոցիալական ցանցը, որի եկամուտն աճել է 10%-ով։

More Personal Computing բաժնի եկամուտը, որն ընդգրկում է Windows օպերացիոն համակարգը, Xbox խաղային կոնսոլները և Surface սարքերը, աճել է 4%-ով՝ կազմելով 13.8 միլիարդ դոլար։

Windows լիցենզիաների վաճառքից ստացված եկամուտն ավելացել է 6%-ով, իսկ Xbox-ի բովանդակությունից և ծառայություններից ստացված եկամուտը՝ 1%-ով։

Ընթացիկ ֆինանսական եռամսյակի համար Microsoft-ը կանխատեսում է ընդհանուր եկամուտ 79.5-80.6 միլիարդ դոլարի սահմաններում և սպասում է, որ Azure-ի և մյուս ամպային ծառայություններից եկամուտը կաճի մոտ 37%՝ արժութային տատանումները չհաշված։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02