Բիզնես

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 384.50+0.00
EUR BUY - 442.00+0.00 EUR SELL - 447.00+0.00
OIL:  BRENT - 64.87+0.71 WTI - 60.38+0.43
COMEX:  GOLD - 3948.70-0.71 SILVER - 47.39-0.11
COMEX:  PLATINUM - 1584.40+0.49
LME:  ALUMINIUM - 2859.00+2.80 COPPER - 10962.50+3.19
LME:  NICKEL - 15361.00+1.23 TIN - 35802.00+1.14
LME:  LEAD - 2016.50+1.59 ZINC - 3025.50+1.26
FOREX:  USD/JPY - 152.99+0.67 EUR/GBP - 1.161-0.26
FOREX:  EUR/USD - 1.161-0.26 GBP/USD - 1.3197-0.40
STOCKS RUS:  RTSI - 1000.24+1.57
STOCKS US: DOW JONES - 47632.00-0.16 NASDAQ - 23958.47+0.55
STOCKS US: S&P 500 - 6890.59+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 51325.61+0.04 TOPIX - 3300.79+0.69
STOCKS CHINA:  HANG SENG - 26282.69-0.24 SSEC - 3986.90-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 9756.14+0.61 CAC40 - 8200.88-0.19
STOCKS EUR:  DAX - 24124.21-0.64
30/10/2025  CBA:  USD - 382.72+0.1 GBP - 504.23-1.52
30/10/2025  CBA:  EURO - 444.15-1.53
30/10/2025  CBA:  GOLD - 49301+728 SILVER - 592.78+21.5
Apple-ը պատրաստում է նոր MacBook Air, iPad mini և iPad Air մոդելներ՝ բարելավված էկրաններով
30/10/2025 18:19
Կիսվել

Apple-ը պատրաստում է նոր MacBook Air, iPad mini և iPad Air մոդելներ՝ բարելավված էկրաններով

Ամերիկյան Apple Inc. ընկերությունը թեստավորում է MacBook Air, iPad mini և iPad Air սարքերի նոր տարբերակները՝ բարելավված էկրաններով: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Ընկերությունը սարքերը համալրել է OLED-էկրաններով՝ փոխարինելով նախկին LCD (հեղուկ բյուրեղային) էկրանները։ Այս տեխնոլոգիան հիմնված է օրգանական լույս արձակող դիոդների վրա և ապահովում է ավելի հագեցած գունային պատկեր և խորը հակադրություն։

Աղբյուրների փոխանցմամբ՝ առաջինը Apple-ը կներկայացնի նոր iPad mini մոդելը, որի թողարկումը նախատեսված է հաջորդ տարի։ Ակնկալվում է, որ այն կլինի մոտ 100 դոլարով ավելի թանկ, քան LCD-էկրանով տարբերակը։ Ընկերությունը նաև փորձարկել է այս մոդելի համար ջրակայուն կորպուս։

2026 թվականի գարնանը սպասվում է նոր iPad Air, սակայն այն դեռևս կունենա LCD էկրան։ OLED էկրանով տարբերակը կթողարկվի հաջորդ սերնդում։

IDram

2024 թվականի մայիսին ընկերությունն iPad Pro մոդելն արդեն համալրել էր OLED էկրանով։ Ներկայումս ընկերությունը չի նախատեսում նման էկրան տեղադրել իր հիմնական պլանշետների վրա։

MacBook Air-ի բարելավված էկրանով տարբերակը, ամենայն հավանականությամբ, շուկայում կհայտնվի ոչ շուտ, քան 2028 թվականին, քանի որ աշխատանքներն այս փուլում դեռ նախնական են։ Միևնույն ժամանակ, հաջորդ գարնանը սպասվում է հերթական տարբերակը՝ LCD էկրանով։

Ավելի վաղ՝ հոկտեմբերին, Bloomberg-ը հայտնել էր, որ 2026 թվականի վերջից մինչև 2027-ի սկիզբը Apple-ը պատրաստվում է թողարկել MacBook Pro՝ սենսորային OLED էկրանով։

Apple-ի առաջին սարքը OLED էկրանով եղել է Apple Watch խելացի ժամացույցը, որը թողարկվել է 2015 թվականին։ Իսկ 2017-ին նման էկրանով է համալրվել iPhone-ը։

Ընկերության Vision Pro սարքի էկրանը հիմնված է micro-OLED տեխնոլոգիայի վրա, որը OLED-ի ենթատեսակ է։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

30/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.72
+0.1
Եվրո (EUR)
444.15
-1.53
Ռուբլի (RUR)
4.7549
-0.0374
Լարի (GEL)
141.18
+0.22
49301
+728
Արծաթ
592.78
+21.5