 
                                      Չորրորդ եռամսյակում Apple-ի մաքուր շահույթը գրեթե կրկնապատկվել է
Ամերիկյան Apple Inc. ընկերությունը 2025 թվականի ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում արձանագրել է մաքուր շահույթի աճ՝ 1.9 անգամ, իսկ եկամուտն ավելացել է 8%-ով։
Ընկերության շահույթի մեկ բաժնետոմսի հաշվով ցուցանիշը, ինչպես նաև եկամուտն ու iPhone-ի վաճառքները, դարձել են ռեկորդային 4-րդ ֆինանսական եռամսյակի համար, իսկ ծառայություններից ստացված եկամուտը հասել է պատմական առավելագույնին։
Ըստ Apple-ի հաղորդագրության՝ ֆինանսական եռամսյակի, որն ավարտվել է սեպտեմբերի 27-ին,
մաքուր շահույթը կազմել է 27.47 միլիարդ դոլար կամ 1.85 դոլար՝ մեկ բաժնետոմսի հաշվով՝
նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14.74 միլիարդի կամ 0.97 դոլարի փոխարեն։
Եռամսյակային եկամուտն աճել է՝ հասնելով 102.47 միլիարդ դոլարի՝ նախորդ տարվա 94.93 միլիարդի դիմաց։
FactSet-ի վերլուծաբանները կանխատեսում էին, որ Apple-ի մաքուր շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով կլինի 1.78 դոլար, իսկ եկամուտը՝ 102.2 միլիարդ դոլար։
iPhone-ի վաճառքից եկամուտն աճել է 6%-ով՝ հասնելով 49.03 միլիարդ դոլարի (կոնսենսուս-կանխատեսմամբ՝ 50.1 միլիարդ դոլար)։
Mac համակարգիչների վաճառքն աճել է 13%-ով՝ մինչև 8.7 միլիարդ դոլար (կոնսենսուս՝ 8.63 միլիարդ դոլար)։
iPad-ի վաճառքը գրեթե չի փոխվել՝ աճելով 0.1%-ից պակաս, մինչև 6.95 միլիարդ դոլար։
Ծառայությունների եկամուտը (App Store, Apple Music, Apple Pay և iCloud) աճել է 15%-ով՝ հասնելով 28.75 միլիարդ դոլարի (կոնսենսուս՝ 28.2 միլիարդ դոլար)։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

