Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
OpenAI-ն նախատեսում է մինչև տարեվերջ 20 միլիարդ դոլար տարեկան եկամուտ ունենալ
10/11/2025 11:15
Կիսվել

OpenAI-ն նախատեսում է մինչև տարեվերջ 20 միլիարդ դոլար տարեկան եկամուտ ունենալ

ChatGPT չաթբոթի մշակող OpenAI ընկերությունը նախատեսում է մինչև 2025 թվականի ավարտը հասնել այնպիսի եկամուտների մակարդակի, որը տարեկան արտահայտությամբ կգերազանցի 20 միլիարդ դոլարը: Այս մասին ընկերության ղեկավար Սեմ Ալթմանն է հայտնել։

Նրա խոսքով՝ մինչև 2030 թվականը OpenAI-ը նպատակ ունի տարեկան ստանալ «հարյուր միլիարդավոր» դոլարների եկամուտ։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ընկերությունը ստորագրել է ավելի քան 1.4 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրեր՝ առաջիկա ութ տարիների ընթացքում նախատեսվող պահանջարկի աճին համապատասխան իր հաշվարկային հզորությունները մեծացնելու նպատակով։ Այս հսկայական գումարը մի շարք հարցեր է առաջացրել ներդրողների և ոլորտի փորձագետների շրջանում այն մասին, թե որտեղից է OpenAI-ն պատրաստվում գտնել անհրաժեշտ միջոցներ այդ ներդրումների համար:

IDram

«Մենք փորձում ենք ստեղծել այնպիսի ենթակառուցվածք, որը կծառայի ապագայի՝ արհեստական բանականությամբ կառավարվող տնտեսությանը: Այժմ ամենահարմար պահն է ներդրումների համար, որպեսզի կարողանանք իրականում մասշտաբավորել մեր տեխնոլոգիաները», – գրել է Ալթմանը։

OpenAI-ի ղեկավարի խոսքով՝ ընկերությունը մեծ հույսեր ունի եկամուտների ավելացման ուղղությամբ, մասնավորապես, կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված լուծումների, ինչպես նաև օրինակ՝ ռոբոտատեխնիկայի ոլորտի հաշվին։

Հոկտեմբերի վերջին OpenAI-ն ավարտեց իր վերակազմավորումը, որի արդյունքում ընկերության առևտրային կառուցվածքը վերափոխվեց և վերանվանվեց OpenAI Group PBC։ Ի տարբերություն դասական կորպորացիայի՝ նոր ձևաչափը ենթադրում է հստակ հայտարարված առաքելության իրականացում և բոլոր շահառու կողմերի շահերի հաշվիառում։

Շահույթ չհետապնդող կազմակերպությունը ներկայում կոչվում է OpenAI Foundation և շարունակում է պահպանել վերահսկողությունը առևտրային կառույցի նկատմամբ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25