Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
C-Quadrat Ampega կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչը լավագույնն է ճանաչվել Ներդրումներ անվանակարգում
12/11/2025 17:15
Կիսվել

C-Quadrat Ampega կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչը լավագույնն է ճանաչվել Ներդրումներ անվանակարգում

C-Quadrat Ampega Asset Management Armenia  (Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա) կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ ընկերությունը հայտարարում է, որ լավագույնն է ճանաչվել Ներդրումներ անվանակարգում՝ իրական հատվածում և ենթակառուցվածքներում կենսաթոշակային ակտիվների արդյունավետ ներդրումների համար։ Մրցանակը հանձնվել է Նոյեմբերի 4–6-ը Հաագայում (Նիդերլանդներ) կայացած P&I WorldPensionSummit 2025 միջազգային համաժողովի ընթացքում։

Աշխարհի ավելի քան 20 զարգացած և զարգացող երկրների կենսաթոշակային ֆոնդեր մրցում էին երեք անվանակարգում լավագույնը ճանաչվելու համար և «Ներդրումներ» անվանակարգում գլխավոր մրցանակը եկավ Հայաստան՝ C-Quadrat Ampega-ի հաղթանակի շնորհիվ։

C-Quadrat Ampega-ն առաջինն է Հայաստանում կյանքի կոչել կենսաթոշակային ֆոնդերի ներդրումը վենչուրային ֆոնդում՝ համագործակցելով տեղական VC ընկերությունների հետ և նպաստելով դրանց կորպորատիվ կառավարման, ռիսկերի վերահսկման և համապատասխանության բարձրացմանը։ Այս քայլը մի կողմից դիվերսիֆիկացնում է կենսաթոշակային ֆոնդերի ներդրումային պորտֆելները, մյուս կողմից խթանում է Հայաստանի ձևավորվող վենչուրային էկոհամակարգը։

Ծրագրի հիմքում դրված է երկարաժամկետ մասնավոր կապիտալի, ներառյալ՝ կենսաթոշակային միջոցների ուղղումը իրական հատված և ենթակառուցվածքային նախագծեր, ինչը միաժամանակ ամրապնդում է Հայաստանի կապիտալի շուկան և նպաստում կայուն տնտեսական աճին։

Նման մոտեցումը կենսաթոշակային ֆոնդերի ներդրման համատեքստում լուծում է երկրի տնտեսական զարգացման համար երկու արդիական խնդիր՝

  • կենսաթոշակային ակտիվների աճի տեմպի և տեղական շուկայում համապատասխան ներդրումային հնարավորությունների անհամաչափության խնդիրը,
  • ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի ու նորարարական ձեռնարկությունների երկարաժամկետ ֆինանսավորման անհրաժեշտության հարցը։

WorldPensionSummit-ի հեղինակավոր հանձնաժողովը բարձր է գնահատել նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այն ոչ միայն անդրադառնում է Հայաստանի ներդրումային միջավայրի ներկա սահմանափակումներին այլ նաև կարող է ծառայել որպես օրինակ այն երկրների համար, որոնք ցանկանում են կենսաթոշակային ակտիվները ներգրավել տեղական նորարարական ֆոնդերում։

C-Quadrat Ampega-ի գլխավոր տնօրեն Արման Վարդանյանը նշեց.
«Այս մրցանակը կարևորագույն գնահատական է մեր աշխատանքին։ Այն վստահության արտացոլումն է՝ թե՛ կենսաթոշակային համակարգի, թե՛ մեր կողմից իրականացվող երկարաժամկետ ներդրումային ռազմավարության նկատմամբ։ C-Quadrat Ampega-ում մենք առաջնորդվում ենք թափանցիկության, պատասխանատվության և նորարարության սկզբունքներով։ Այս մրցանակը մեր թիմի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքն է, և մենք շարունակելու ենք մեր ներդրումն ունենալ Հայաստանի և իր քաղաքացիների կայուն ֆինանսական ապագայի կառուցման գործում»։

Ընկերության ֆինանսական և գործառնական տնօրեն Իզաբելա Ադիլխանյանը հավելեց.
«Մեր համոզմամբ՝ կենսաթոշակային ակտիվները պետք է դառնան երկրի իրական տնտեսության զարգացման շարժիչ ուժերից մեկը։ Համագործակցության և շարունակական նորարարության միջոցով մենք ստեղծում ենք լուծումներ, որոնք միաժամանակ շահավետ են թե՛ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների և թե՛ Հայաստանի երկարաժամկետ զարգացման համար։ Հատուկ շնորհակալություն Formula VC-ին՝ բազմաաստիճան գնահատման գործընթացը հաջողությամբ անցնելու, կորպորատիվ կառավարման մշակույթի ներդրման և հայկական նորարարական ձեռնարկությունների որակյալ պորտֆել ձևավորելու համար, ինչը հնարավորություն տվեց իրականացնել այս պատասխանատու ներդրումը»։

C-Quadrat Ampega Asset Management Armenia-ն Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգի ներքո գործող ներդրումային ֆոնդերի կառավարիչ է, որը հիմնադրվել է C-Quadrat Investment Group-ի (Ավստրիա) և Ampega Asset Management-ի (Գերմանիա) կողմից։ Ընկերությունը արդեն 10 տարի կառավարում է Հայաստանի պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը՝ առաջնորդվելով երկարաժամկետ արժեք ստեղծելու, պատասխանատու ներդրումային մոտեցումների և երկրի կայուն տնտեսական զարգացմանը նպաստելու սկզբունքներով։ Այսօր ընկերությունը կառավարում է 440,000-ից ավելի կենսաթոշակային մասնակիցների ավելի քան 650 մլրդ դրամ ակտիվներ՝ ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան ռիսկերի կառավարում, թափանցիկություն և արդյունավետ ներդրումային քաղաքականություն։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59