Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«Եվրո Տրակ»-ը ներկայացնում է եվրոպական չափանիշներով կառուցված նորագույն սպասարկման կենտրոնը
12/11/2025 18:28
Կիսվել

«Եվրո Տրակ»-ը ներկայացնում է եվրոպական չափանիշներով կառուցված նորագույն սպասարկման կենտրոնը

«Եվրո Տրակ» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է MAN Truck & Bus SE-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ սկսած 2007 թվականից, հայտարարում է նոր MAN Truck & Bus սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման մասին, որը տարածաշրջանում սահմանում է որակի, անվտանգության և նորարարության նոր չափանիշներ բեռնատարների և ավտոբուսների սպասարկման ոլորտում։

Այս 4 միլիոն եվրո ներդրումը «Եվրո Տրակ» ՍՊԸ-ի համար ներկայացնում է նոր էջ՝ ամբողջությամբ նոր կոնցեպտ սպասարկման կենտրոն, որը կառուցվել է գերմանական և միջազգային չափանիշներին համապատասխան։

Ռազմավարորեն գտնվելով Հյուսիս-Հարավ մայրուղու հատվածում՝ նոր կենտրոնը ապահովում է բացառիկ հարմարավետություն, ինչպես տեղական, այնպես էլ տարանցիկ բեռնատարների համար՝ աջակցելով բեռնափոխադրումների տարանցիկ աճին Հայաստանի տարածքով և խթանելով օտարերկրյա լոգիստիկ ընկերությունների ներգրավումը։

Նոր դարաշրջան` բեռնատարների և ավտոբուսների սպասարկման ոլորտում

Նոր MAN սպասարկման կենտրոնը կառուցվել է 13,000 քմ հողատարածքի վրա, որի շենքային հատվածը կազմում է 2,600 քմ (սպասարկման հատվածը՝ 1,400 քմ, պահեստային հատվածը՝ 500քմ, ադմինիստրատիվ հատվածը՝ 700քմ)։ Այն հագեցած է Գերմանիայից, Իտալիայից և եվրոպական այլ երկրներից ներկրված առաջատար գործիքներով և սարքավորումներով։

MAN Truck & Bus SE-ի ինժեներական թիմի ամենօրյա տեխնիկական աջակցմամբ` կենտրոնը լիովին պատրաստ է իրականացնել MAN բեռնատարների և ավտոբուսների համալիր սպասարկում՝ ներառյալ ընթացային մասերի, էլեկտրականության, շարժիչի և փոխանցման տուփի ամբողջական վերանորոգման, բոցամուղների ախտորոշման և վերանորոգման, ինչպես նաև խցիկի վերականգնման և ներկման ծառայություններ։ 

Կենտրոնի յուղման և ստուգման համակարգերը ամբողջությամբ ավտոմատացված են՝ ապահովելով առավելագույն ճշգրտություն, արդյունավետություն և անվտանգություն։

Կարևոր է նշել  ՀՀ կառավարության սուբսիդիոն ծրագրերի աջակցությունը, ինչը նպաստել է գործիք սարքավորումների ձեռք բերմանը։

«Նոր կենտրոնի շահագործումը արտացոլում է մեր երկարաժամկետ նվիրվածությունը՝ Հայաստանում ներդնելու MAN ապրանքանիշի որակը և հուսալիությունը», – նշել է «Եվրո Տրակ» ՍՊԸ-ի հիմնադիր Սարգիս Մարտիրոսյանը, – «Մեր նոր սպասարկման կենտրոնը պարզապես շինություն չէ՝ այն առաջընթացի, պրոֆեսիոնալիզմի և Հայաստանի ու Եվրոպայի առաջատար ավտոմոբիլային բրենդներից մեկի համագործակցության խորհրդանիշ է»։

Հասանելիություն և նոր աշխատատեղեր

Համաձայն «Եվրո Տրակ»-ի արժեքների՝ սպասարկման կենտրոնի առաջին հարկը ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար`ապահովելով ներառական զբաղվածության հնարավորություններ։

Կենտրոնը գործարկվում է 35 մասնագետների թիմով, իսկ ծառայությունների ընդլայնման հետ մեկտեղ, նախատեսվում է աշխատակիցների հետագա աճ։

Տարածաշրջանային առաջատար՝ նորարարության միջոցով

Համահունչ լինելով MAN գործարանի ստանդարտներին` «Եվրո Տրակ» ՍՊԸ-ն դարձնում է Հայաստանը բեռնատարների և ավտոբուսների սպասարկման տարածաշրջանային հանգույց ԱՊՀ և հարևան երկրների շրջանում։

Նոր կենտրոնը ոչ միայն ուժեղացնում է տեղական արդյունաբերության ներուժը, այլ նաև բարձրացնում է տարածաշրջանում գործող MAN բեռնատարների և ավտոբուսների անվտանգությունը, հուսալիությունը և շահագործման տևողությունը։

2024 թվականին «Եվրո Տրակ» ՍՊԸ-ն զբաղեցրել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակի 831-րդ տեղը, ինչը վկայում է ընկերության կայուն աճի, թափանցիկության և տնտեսության մեջ ունեցած մեծ ներդրման մասին։

MAN Truck & Bus SE-ն Եվրոպայի առաջատար կոմերցիոն տրանսպորտային միջոցների արտադրողներից մեկն է։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքում, և մտնում  է TRATON SE հոլդինգի խմբի մեջ, որը ներառված է Volkswagen Group-ի կազմում։ MAN ընկերության պատմությունը սկսվում է դեռևս 1758 թվականից, երբ Օբերհաուզեն քաղաքում հիմնադրվեց St. Antony Ironworks երկաթաձուլարանը՝ Գերմանիայի առաջին արդյունաբերական ձեռնարկություններից մեկը։ Ժամանակի ընթացքում այն վերափոխվեց Maschinenfabrik Augsburg-Nürnberg AG (M.A.N.) ընկերության, որը պաշտոնապես ձևավորվեց 1915 թվականին։  MAN ընկերությունը սկսել է բեռնատարների և ավտոբուսների արտադրությունը 1915 թվականին։ Դեռ 1890-ականներին Ռուդոլֆ Դիզելը հենց MAN-ի Աուգսբուրգի գործարանում ստեղծեց աշխարհի առաջին դիզելային շարժիչը․ բացահայտում, որը դարձավ հեղափոխական շրջադարձ համաշխարհային տրանսպորտի զարգացման մեջ։

«Եվրո Տրակ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին, հանդիսանում է MAN Truck & Bus SE-ի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում։ Ընկերությունը իրականացնում է.

  • բեռնատարների և ավտոբուսների վաճառք և տրամադրում է Եվրոպական և Մաքսային միության պահանջներին համապատասխան (ОТТС) անվտանգության սերտիֆիկատ,
  • երաշխիքային սպասարկում,
  • հետվաճառքային սպասարկում ամբողջ շահագործման ընթացքում։
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08