Microsoft-ը նախատեսում է 10 մլրդ դոլար ներդնել Պորտուգալիայում տվյալների կենտրոնների կամպուսի կառուցման համար
Microsoft Corp.-ը ծրագրում է 10 միլիարդ դոլարի ներդրում անել Պորտուգալիայի ափին՝ արհեստական բանականության մշակման համար նախատեսված տվյալների կենտրոնների մեծամասշտաբ կամպուսի կառուցման նպատակով։
Սա կլինի ընկերության այս տարվա ամենախոշոր ներդրումներից մեկը։
Ընկերության հայտարարության համաձայն՝ միջոցները կուղղվեն Սինեշ քաղաքում տվյալների մշակման կենտրոնի կառուցմանը․ քաղաքը գտնվում է Լիսաբոնից մոտ 150 կմ հարավ։
Նախագիծն իրականացվում է Microsoft-ի, պորտուգալական Start Campus զարգացնող ընկերության և բրիտանական Nscale ստարտափի համագործակցությամբ։
Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթը առաջին անգամ ներկայացրել է այս ներդրումային ծրագրի մանրամասները պորտուգալական Jornal de Negocios թերթին տված հարցազրույցում։
Հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Microsoft-ը մտադիր է վարձակալել Nscale-ի տվյալների կենտրոնի հզորությունները Պորտուգալիայում։ Ակնկալվում է, որ կառուցվելիք կամպուսը կսկսի գործել 2026 թվականի սկզբին։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

