Իլոն Մասկի xAI արհեստական բանականության ստարտափը ներգրավել է ևս 15 միլիարդ դոլար ներդրում
Ամերիկյան արհեստական բանականության ստարտափը՝ Իլոն Մասկի հիմնադրած xAI-ը հերթական ներդրումային փուլի արդյունքում ներդրողներից ներգրավել է 15 մլրդ դոլար: Այս մասին գրում է CNBC–ն՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Աղբյուրների խոսքով՝ ներգրավված միջոցների հիմնական մասը կտրամադրվի մեծ լեզվային մոդելների աշխատանքի համար անհրաժեշտ գրաֆիկական պրոցեսորների գնմանը։
xAI-ի գնահատված արժեքը կազմում է 200 մլրդ դոլար։ Համեմատության համար՝ մրցակից Anthropic-ը վերջին ներդրումային փուլի արդյունքում գնահատվել է 183 մլրդ դոլար, իսկ OpenAI-ը՝ 500 մլրդ դոլար։
Մասկը սեպտեմբերին իր X սոցիալական ցանցում գրել էր, որ xAI-ն տվյալ պահին կապիտալ չի ներգրավում։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

