Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 20-րդ օլիմպիադայի արդյունքները
18/11/2025 21:24
Կիսվել

Ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 20-րդ օլիմպիադայի արդյունքները

Նոյեմբերի 18-ին «Ինժեներական քաղաքում» ամփոփվեցին Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի արդյունքները։ Այս տարի ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան, նշելով իր 20-ամյակը, միավորել էր աշխարհի տարբեր ծայրերից ժամանած լավագույն երիտասարդ մասնագետների՝ ներկայացնելու իրենց գիտելիքներն ու պայքարելու գլխավոր մրցանակների համար։

Ucom-ը կրկին հանդես է եկել որպես միջոցառման գլխավոր աջակից՝ խթանելով բարձր տեխնոլոգիական կրթության զարգացումը, երիտասարդ ինժեներների համայքնի ձևավորումը և միկրոէլեկտրոնիկայի ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը։

Առաջին փուլին, որը կազմակերպվել էր 20 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ԱՄԷ-ում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Գերմանիայում, Եգիպտոսում, Էկվադորում, Հնդկաստանում, Իսրայելում, Իտալիայում, Իրանում, Լեհաստանում, Լիբանանում, Հորդանանում, Շրի Լանկայում, Պորտուգալիայում, Պերուում, Ռուսաստանում, Վիետնամում և Ֆրանսիայում, մասնակցել է 1,088 ուսանող: Նրանցից 34-ն անցել էին եզրափակիչ՝  երկրորդ փուլ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին Երևանում՝ «Սինոփսիս Արմենիա»-ի Ուսումնական դեպարտամենտում: Եզրափակիչ փուլ անցածներից 14-ը ներկայացնում էին Հայաստանը:

Առաջին մրցանակը շնորհվեց Ալի Ռամեզանիին՝ Արաբական Միացյալ Էմիրություններից: Երկրորդ մրցանակը Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կողմից շնորհվեց Հայկուշ Պետրոսյանին՝ Հայաստանից, ևս մեկ երկրորդ մրցանակ՝ Իրանից Մուհամադ Հասան Ամոլիին հանձնվեց Digitain-ի փոխտնօրեն Մարտին Մարտիրոսյանի կողմից։

Երկու երրորդ մրցանակները շնորհվեցին Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, UEICT-ի նախագահ, Unicomp-ի տնօրեն Արմեն Բալդրյանի կողմից Շրի Լանկայից Ռամեշկումար Ռաջինթանին և Ռուսաստանից Յուրի Տոմաշչուկին։  «Լավագույն արդյունք Հայաստանից» մրցանակը՝ ի պատիվ Արման Ճաղարյանի հիշատակի, հանձնվեց Օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահ և Synopsys Armenia-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանի կողմից՝ Հարություն Կարապետյանին Հայաստանից։

«Ucom-ում մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող  է լինել տեխնոլոգիական առաջընթացի կենտրոն։  Այս օլիմպիադան ապացույցն է, որ մեր երկիրը կարող է միավորել տաղանդներ աշխարհի տարբեր ծայրերից ու ստեղծել միջավայր, որտեղ երիտասարդները կարողանում են աճել և մրցել գլոբալ մակարդակում։ Ուրախ եմ անձամբ  մրցանակ հանձնել հաղթողներին՝ որպես նշան այն վստահության, որ այս երիտասարդները ոչ միայն խնդիրներ են լուծում, այլև ձևավորում են ապագան», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Երկու տասնամյակ շարունակ Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կազմակերպումը Հայաստանում փաստում է մեր երկրի գերազանցությունը միկրոէլեկտրոնիկայի  ոլորտում  և նորարարների հաջորդ սերնդին հզորացնելու մեր հանձնառությունը։ Ամեն տարի աշխարհի տարբեր երկրներիում անցկացված օլիմպիադայի առաջին փուլի հաղթողների ժամանումը Հայաստան՝  օլիմպիադայի եզրափակիչ փուլին և մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, ընդգծում է մեր երկրի ակնառու տեղն աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա», – նշել է Օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

«Օլիմպիադան դարձել է հարգված և լայնորեն ճանաչված միջոցառում աշխարհի բազմաթիվ երկրներում: Երիտասարդ մասնագետները անհամբեր սպասում են օլիմպիադային մասնակցությանը, և նախապատրաստման գործընթացն ինքնին խորացնում է նրանց փորձառությունը», – ասաց Օլիմպիադայի ծրագրային կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիա»-ի ՈՒսումնական դեպարտամենտի տնօրեն, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը:

Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան, հիմնվել է 2006 թվականին Synopsys ընկերության նախաձեռնությամբ և կազմակերպվում է Սինոփսիս Արմենիայի կողմից՝ IEEE միջազգային հեղինակություն ունեցող ամենամեծ մասնագիտական կառույցի՝ Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի IEEE TTTC)-ի հետ համագործակցությամբ, որն ի նպաստ մարդկության տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված աշխարհի ամենամեծ տեխնիկական մասնագիտական կազմակերպությունն է։ Օլիմպիադան միջազգային հարթակ է մինչև 30 տարեկան մասնագետների համար։ Այն միտված է խթանելու երիտասարդների հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ, բացահայտելու նոր տաղանդներ և ձևավորելու գիտելիքահեն, համագործակցության վրա կառուցված գլոբալ ճարտարագիտական համայնք։

Հավելյալ տեղեկության համար այցելեք Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կայքը։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02