Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Robotaxi-ն հասել է շրջադարձային կետի
20/11/2025 16:35
Կիսվել

Robotaxi-ն հասել է շրջադարձային կետի

Չինական ռոբոտաքսի ծառայություններ մատուցող ընկերությունները սկսում են ավելի արագ ընդլայնվել, քան ամերիկյան մրցակիցները՝ Waymo-ն և Tesla-ն այն պահին, երբ ոլորտի առաջնորդները հայտարարում են, որ ինքնավար տեխնոլոգիան վերջապես մոտենում է շրջադարձային կետին։

«Կարծում եմ՝ robotaxi-ն արդեն հասել է շրջադարձային կետին ինչպես Չինաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում: Բավականին շատ մարդիկ, որոնք հնարավորություն են ունեցել փորձել ինքնավար երթևեկության ծառայությունները և դրական կարծիքներ են թողել», – ասել է  Baidu-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռոբին Լին:

Ռեգո Ինշուրանս

Նրա մեկնաբանությունները համընկնում են վերջին շաբաթներին Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանի և Xpeng-ի համանախագահ Բրայան Գուի արտահայտած նույնատեսակ լավատեսական նոտաների հետ։ Վերջինս փոխել էր իր զգուշավոր դիրքորոշումը՝ տեխնոլոգիական սպասվածից ավելի արագ առաջընթացի շնորհիվ։ Xpeng-ը նախատեսում է հաջորդ տարի գործարկել robotaxi-ներ Չինաստանի հարավարևելյան Գուանժոու քաղաքում։

Այս ոլորտը համաշխարհային շուկա է՝ մեծ աճի ներուժով. Goldman Sachs-ի մայիսյան գնահատմամբ՝ այն կարող է 2030-ին գերազանցել 25 միլիարդ դոլարը։

Այս հնարավորությունը օգտագործելու համար չինական ընկերությունները ագրեսիվորեն ընդլայնվում են արտասահմանում և պնդում, որ մոտ են robotaxi-ն շահութաբեր բիզնես դարձնելուն:

Վերջին 18 ամիսների ընթացքում Baidu-ն, Pony.ai-ը և WeRide-ը կնքել են համագործակցության համաձայնագրեր Uber-ի հետ, որոնք թույլ են տալիս ride-hailing հավելվածի օգտատերերին պատվիրել robotaxi որոշակի վայրերում, առաջին հերթին Մերձավոր Արևելքում։

Այդպիսի գործընկերությունները «կլինեն հաջողության համար վճռորոշ», քանի որ թույլ են տալիս robotaxi-ի վրա հիմնված ընկերություններին աշխատել ավելի արդյունավետ և ավելի արագ հասնել շահութաբերության:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52