Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
2.4 տրլն դոլարի անկում արհեստական բանականության ոլորտում
06/12/2025 13:17
Կիսվել

2.4 տրլն դոլարի անկում արհեստական բանականության ոլորտում

Global X Artificial Intelligence & Technology ETF (AIQ) հիմնադրամում ընդգրկված, ԱՄՆ-ում գրանցված մոտ 70 ընկերության բաժնետոմսեր հոկտեմբերի 29-ից ի վեր կորցրել են ընդհանուր առմամբ 2.4 տրլն դոլար՝ ըստ Investor’s Business Daily-ի՝ S&P Global Market Intelligence-ի և MarketSurge-ի տվյալների վերլուծության։ Այդ օրը խորհրդանշական է, քանի որ հենց այդ ժամանակ էլ արհեստական բանականության ոլորտի առաջատար Nvidia-ի բաժնետոմսերը հասել էին տարվա իրենց ամենաբարձր գնին։

Արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում բաժնետոմսերի ընդհանուր առմամբ 2.4 տրիլիոն դոլարի կորուստը նշանակալի է, քանի որ այն արդեն գերազանցում է Meta Platforms-ի 1.5 տրլն արժեքը և հավասարվում է Amazon-ի 2.4 տրլն շուկայական գնահատմանը։ Այդ ժամանակահատվածում ԱԲ բաժնետոմսերի ավելի քան 80%-ը անկում է գրանցել։ Իսկ անկում գրանցած ընկերությունների բաժնետոմսերը միջինում կորցրել են արժեքի մոտ 15%-ը։

Նույնիսկ Nvidia-ի նոյեմբերի 19-ին հրապարակած սպասվածից բարձր եռամսյակային շահույթը չկարողացավ կանգնեցնել վաճառքների ալիքը։

IDram

ԱԲ ոլորտում բաժնետոմսերի այս մեծ անկումը դառնում է ընդհանուր շուկայի համար արգելակող գործոն, քանի որ վերջին ամիսներին հենց այդ հսկայական տեխնոլոգիական ընկերություններն էին պահում S&P 500-ի աճը։ ։

Հատկապես ծանր կորուստներ է կրել Nvidia-ն։ Վերջինիս բաժնետոմսերն իրենց բարձրագույն գնից իջել են 11%-ով, գրանցելով 549 մլրդ դոլար շուկայական արժեքի կորուստ, ինչը գերազանցում է S&P 500-ի կազմում ընդգրկված 484 ընկերությունների՝ այսինքն ինդեքսի 97% անդամների ամբողջական շուկայական արժեքը։

Meta Platforms-ի բաժնետոմսերը, հոկտեմբերի 29-ից սկսած, գրանցել են 22% բացասական աճ, այսպիսով գրանցելով 409 մլրդ դոլար արժեվորման անկում։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթն այս տարի կնվազի 2%-ով։

Տոկոսային արտահայտությամբ ամենախոշոր անկումն ունեցել է CoreWeave-ը (CRWV)՝ 47%։ Նույնիսկ ԱԲ մրցավազքին ուշ միացած Oracle-ը չի խուսափել բացասական տատանումներից․ նրա բաժնետոմսերը նույնպես արժեզրկվել են 21%-ով, ինչն արժեցել է ընկերությանը շուկայական արժեքի 165 միլիարդ դոլարի կորստին։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39