Բիզնեսի աճի գործիքներ․ Երևանում կայացավ Wildberries-ի առաջին բիզնես նախաճաշը
Երեկ Երևանում տեղի ունեցավ Wildberries-ի առաջին բիզնես նախաճաշը, որին մասնակցեցին ավելի քան 100 հայ գործարարներ և գործող վաճառողներ։ Միջոցառումը կազմակերպվել էր էլեկտրոնային առևտրի հիմնական միտումների ու առաջխաղացման գործիքների բաց քննարկման ձևաչափով, որոնք օգնում են բիզնեսներին առանձնանալ մրցակցային շուկայում։
Միջոցառման շրջանակում ելույթ ունեցան RWB Media-ի փորձագետները, որոնք ներկաներին ներկայացրեցին Wildberries հարթակում առաջխաղացման հնարավորությունները։
Ինչպես հանդիպման ընթացքում նշեց RWB Media հարթակի միջազգային զարգացման տնօրեն Իլյա Սինչուրինը, ընկերությունը Wildberries-ում բրենդերի աճը բարձրացնում է նոր մակարդակի։
«Մենք ակտիվորեն զարգացնում ենք տեղական ներկայությունը, հանդիպում ենք վաճառողներին՝ նրանց լսելու, բիզնեսի խնդիրներն ու կարիքները ճիշտ հասկանալու համար։ Մեզ համար կարևոր է ոչ միայն պահել հաղորդակցությունը, այլ նաև զարգացնել տեղական թիմերը և արագ արձագանքել փոփոխություններին։ Այսօրվա միջոցառումը մեկնարկային հարթակ էր ոչ միայն հայկական վաճառողներ հետ հանդիպելու և նրանց ներկայացնելու առաջխաղացման հնարավորությունները, այլև ցույց տալու տեղական բրենդերի փորձը, որոնք արդեն հաջող բիզնես են ձևավորել RWB Media-ի գործիքների շնորհիվ», — ընդգծեց Իլյա Սինչուրինը։
Միջոցառման ընթացքում փորձագետները պատմեցին Wildberries-ում առաջխաղացման գործիքների մասին, որոնք հասանելի են Հայաստանի ձեռնարկատերերի համար։ Մասնակիցները ստացան ամբողջական տեղեկատվություն նոր «WB առաջխաղացում» էջի աշխատանքի, առաջխաղացման արշավների՝ վաճառքների աճի վրա ազդեցության, ինչպես նաև այն գործոնների վերաբերյալ, որոնք ձևավորում են վաճառողի հաջողությունը մարկետփլեյսում։
Բիզնես նախաճաշը դարձավ առաջին թեմատիկ միջոցառումը, որը նվիրված էր Wildberries հարթակում առաջխաղացման գործիքներին հայկական բիզնես համայնքի համար։ Ապագայում նման ձևաչափով հանդիպումները կկազմակերպվեն պարբերաբար։
