Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Mercedes-Benz-ը դուրս է բերել նոր G-Class կաբրիոլետը փորձարկումների
04/12/2025 20:32
Կիսվել

Mercedes-Benz-ը դուրս է բերել նոր G-Class կաբրիոլետը փորձարկումների

G-Class բաց տանիքով ամենագնացի առաջին անոնսը տեղի էր ունեցել դեռ 2025 թվականի սեպտեմբերին։ Այժմ Mercedes-Benz-ը հրապարակել է Ավստրիայում անցկացվող փորձարկումների լուսանկարներ և խոստացել է ավելի ուշ անցկացնել ինտենսիվ ձմեռային թեստեր Շվեդիայում։

Կաբրիոլետը ստեղծված է ներկայիս սերնդի G-Class-ի հիման վրա, և այսքանով ինֆորմացիան այս մոդելի մասին սահմանափակվում է։ Սակայն ենթադրվում է, որ բաց տանիքով այս ամենագնացին Mercedes-Maybach բրենդավորում կհատկացվի։

Ռեգո Ինշուրանս

Արժե հիշել, որ G-Class-ի պատմությունում արդեն եղել է կաբրիոլետ։ 2017 թվականի մարտին՝ Ժնևի 87-րդ միջազգային ավտոսրահում Mercedes-ը ներկայացրեց Maybach G 650 Landaulet մոդելը։ Այս շքեղ ավտոմեքենան՝ 5.35 մ երկարությամբ, ստեղծված էր G 500 4×4²-ի հիմքի վրա, սակայն 463 կՎտ (630 ձ/ուժ) հզորությամբ G 65 AMG շարժիչով։

Այդ հզոր միավորով 3.3 տոննա զանգված ունեցող Landaulet-ը 0-100 կմ/ժ արագացում է ապահովում մինչև 6 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը էլեկտրոնային սահմանափակման պատճառով կազմում է 180 կմ/ժ։

Արտադրությունը սահմանափակվել էր ընդամենը 99 օրինակով։ Վաճառքները մեկնարկեցին 2017 թվականի սեպտեմբերին՝ 749 700 եվրոյից սկսվող գնով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58