Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Եվրոպայում մեկնարկել են Tesla Model 3-ի նոր և ավելի մատչելի մոդելի վաճառքները
05/12/2025 19:17
Կիսվել

Եվրոպայում մեկնարկել են Tesla Model 3-ի նոր և ավելի մատչելի մոդելի վաճառքները

Tesla-ն ներկայացրել է Model 3-ի նոր՝ ավելի մատչելի տարբերակն, արդեն եվրոպական շուկայի համար՝ ԱՄՆ-ում երկու ամիս առաջ ունեցած դեբյուտից հետո։ Ընկերությունը նպատակ ունի մայրցամաքում խթանել վաճառքները՝ մրցակցության սրման և պահանջարկի նվազման պայմաններում։

Tesla-ն այս տարի բախվել է Եվրոպայում պահանջարկի նվազմանը, որտեղ նոր պատվերները զգալի անկում են գրանցել՝ անգամ թարմացված Model Y շարքի ներկայացումից հետո։ Գործնականում գնորդների զգալի մասը նախընտրում է մրցակից արտադրողների մոդելները, օրինակ՝ Volkswagen ID.3-ը և չինական BYD ընկերության Atto 3-ը։ Պաշտոնական տվյալներով՝ ամսական գրանցումները նվազել են Ֆրանսիայում 58%-ով՝ հասնելով 1,593 մեքենայի, Շվեդիայում՝ 59%-ով՝ մինչև 1,466, Դանիայում՝ 49%-ով՝ մինչև 534, Նիդերլանդներում՝ 44%-ով՝ մինչև 1,627, Պորտուգալիայում՝ 47%-ով՝ մինչև 425, իսկ Իսպանիայում անկումը կազմել է 9%՝ հասնելով 1,523 վաճառված մեքենայի։

Ռեգո Ինշուրանս

Model 3-ը, որը Tesla-ն X սոցիալական հարթակում նկարագրել է որպես «գերմատչելի շահագործման ինքնարժեք ունեցող» մեքենա, որը զուրկ է որոշ լրացուցիչ ֆունկցիաներից, սակայն առաջարկում է 480 կմ-ից (300 մղոն) ավելի ընթացք։ Ընկերությունը նախատեսում է սկսել առաքումները 2026 թվականի առաջին եռամսյակում։

Tesla-ի կայքի տվյալներով՝ Model 3 Standard-ը Գերմանիայում արժե 44,299.60 դոլար, Նորվեգիայում՝ 32,698 դոլար, իսկ Շվեդիայում՝ 47,820 դոլար։ Tesla-ն Model 3-ի Standard տարբերակը ԱՄՆ-ում ներկայացրել էր հոկտեմբերին, որտեղ այն այժմ վաճառվում է 36,990 դոլարով։

Չնայած Մասկը նպատակ ունի  ընկերության ուշադրությունը սևեռել դեպի արհեստական բանականության ոլորտ՝ կենտրոնանալով ռոբոտաքսիների և հումանոիդ ռոբոտների վրա, այս պահին նոր մեքենաները շարունակում են մնալ կարճաժամկետ եկամուտների աճի հիմնական միջոցներից մեկը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02