Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
05/12/2025 17:42
Կիսվել

ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին

ԱրարատԲանկը մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության՝ «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում. ներառական և արդար տնտեսական աճի խթանում» խորագրով համաժողովին, որն անցկացվել է Երևանում։

Այս միջոցառումը կարևոր քայլ էր` ուղղված ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության և Հայաստանի մասնավոր հատվածի միջև երկարատև համագործակցության ամրապնդմանը: Համաժողովի նպատակն էր խորացնել ռազմավարական երկխոսությունը բիզնես առաջնորդների, «Կանանց հզորացման սկզբունքները» ստորագրող ընկերությունների և հիմնական շահագրգիռ կողմերի միջև՝ ներառական և արդար տնտեսական աճը խթանելու համար:

Համաժողովի ընթացքում ԱրարատԲանկը իր փորձով կիսվեց մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչների հետ։

ԱրարատԲանկի Մարդկային ռեսուրսների կառավարման Վարչության գլխավոր մասնագետ Լիլիթ Հայրապետյանը համաժողովին հանդես է եկել ԱրարատԲանկում Կանանց հզորացման սկզբունքների կիրառման վերաբերյալ  զեկույցով։

«ԱրարատԲանկը WEPs ծրագրին միացել է 2022 թվականին, որի նպատակն էր  շարունակել զարգացնել այնպիսի ուղղություններն, ինչպիսին են՝ ի թիվս այլոց, կանանց տնտեսական հզորացումը, նրանց ներգրավվածության բարձրացումը ղեկավար կազմում, բանկի և աշխատողների սոցիալական պատասխանատվության բարձրացումը։ Անդրադարձել ենք նաև այն փոփոխություններին, որոնք կատարվել են ծրագրին միանալուց ի վեր։ Իսկ արդյունքները տպավորիչ են՝ կին աշխատակիցների համար առաջնորդության դասընթացներից մինչև առաջխաղացում, ֆինանսական գրագիտության արշավներից մինչև  միջազգային կառույցների հետ համագործակցության  շրջանակներում կին ձեռներեցներին շահավետ պայմաններով վարկավորում»,- նշեց Լիլիթ Հայրապետյանը։
Նա հավելեց, որ Կանանց հզորացման ծրագրի /WEPs/ սկզբունքների կիրառումը ոչ միայն բարձրացնում է կանանց դերը հասարակության շրջանում, այլև նպաստում է բիզնեսի, համայնքների և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության զարգացմանը:

Համաժողովի ընթացքում ԱրարատԲանկին շնորհվեց «Կանանց հզորացման սկզբունքները» ստորագրած ընկերության վկայագիր։

Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսին ԱրարատԲանկը մասնակցել էր Վրաստանում անցկացվող ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության տարածաշրջանային աշխատաժողովին՝ «Մասնավոր հատվածի կարողությունների զարգացում՝ կանանց հզորացման սկզբունքների (WEPs) իրականացման համար» խորագրով: Հայաստանի պատվիրակության անունից ելույթ էր ունեցել ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։ Նա ԱրարատԲանկի օրինակով խոսել էր բանկում ղեկավար պաշտոններում կանանց ներկայացվածության  մասին՝ նշելով, որ 2022 թվականին բանկը միացել է ՄԱԿ-ի Global Compact պայմանագրին, ինչպես նաև WEPs կանանց հզորացման սկզբունքներին՝ դառնալով WEPs նախաձեռնությանը միացած այդ տարվա առաջին ֆինանսական հաստատությունը:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45