Բիզնես

USD BUY - 383.00+1.00 USD SELL - 383.50+0.50
EUR BUY - 441.50+0.00 EUR SELL - 445.00+0.00
OIL:  BRENT - 62.40-2.29 WTI - 58.75-2.21
COMEX:  GOLD - 4191.60-0.51 SILVER - 57.78-1.10
COMEX:  PLATINUM - 1664.00+0.21
LME:  ALUMINIUM - 2888.00+0.79 COPPER - 11635.50+4.40
LME:  NICKEL - 14840.00+0.27 TIN - 39884.00+2.16
LME:  LEAD - 1998.50+0.18 ZINC - 3121.00+1.91
FOREX:  USD/JPY - 155.8+0.33 EUR/GBP - 1.1646+0.09
FOREX:  EUR/USD - 1.1646+0.09 GBP/USD - 1.333+0.01
STOCKS RUS:  RTSI - 1102.82-1.75
STOCKS US: DOW JONES - 47739.32-0.45 NASDAQ - 23545.90-0.14
STOCKS US: S&P 500 - 6846.51-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 50655.10+0.14 TOPIX - 3384.92+0.02
STOCKS CHINA:  HANG SENG - 25434.23-1.29 SSEC - 3909.52-0.37
STOCKS EUR:  FTSE100 - 9645.09-0.23 CAC40 - 8108.43-0.08
STOCKS EUR:  DAX - 24046.01+0.07
09/12/2025  CBA:  USD - 381.66+0.11 GBP - 508.94+0.75
09/12/2025  CBA:  EURO - 444.4-0.14
09/12/2025  CBA:  GOLD - 51393-656 SILVER - 716.3+3.52
Ֆասթ Բանկը վերանորոգել է Կապանի թատրոնի ենթակառուցվածքներն ու մուտքը
09/12/2025 21:20
Կիսվել

Ֆասթ Բանկը վերանորոգել է Կապանի թատրոնի ենթակառուցվածքներն ու մուտքը

Ֆասթ Բանկի աջակցությամբ արդիականացվել և ամբողջությամբ վերանորոգվել են Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներն ու մուտքի ամբողջ տարածքը։ Կապանի թատրոնը, որը համարվում է քաղաքի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը, այս տարի նշում է իր 90-ամյակը։

Թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանն ընդգծել է, որ այս աջակցությունը լավ նախադեպ է․ «Քանի որ սկզբնականում շենքը թատրոն չի եղել, իր կառուցվածքը, մուտքի կառուցվածքն էլ էր սխալ՝ թատրոն մտնելիս միանգամից սանհանգույցներն են: Մեզ համար շատ կարևոր էր, որ այն գոնե մի քիչ քաղաքակիրթ տեսք ունենա: Մեզ առաջարկեցին, որ Ֆասթ Բանկը կառուցի, նորոգի ամբողջությամբ: Իրենք եկան քանդեցին, գծեցին, սարքեցին: Հիմա գոնե այդ հարցով՝ մուտքի հարցով, սանհանգույց, հերթապահություն, դրամարկղ իրենց շնորհիվ կառուցվել է»: Նրա խոսքով՝ սա բացառիկ օրինակ է՝ ինչպես կարող են մեծ ընկերությունները մասնակցել մշակութային կյանքին և իրական ներդրում անել համայնքի համար կարևոր կառույցներում։

Արդիականացված մուտքն ու սանհանգույցները ևս մեկ քայլ են դեպի արժանապատիվ մշակութային միջավայր ինչպես տեղի հանդիսատեսի, այնպես էլ հյուրերի համար։ Ֆասթ Բանկը շարունակում է աջակցել մշակութային օջախներին՝  նպաստելով այդ կառույցների արժանապատիվ ու ժամանակակից միջավայրի ձևավորմանը:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

09/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.66
+0.11
Եվրո (EUR)
444.4
-0.14
Ռուբլի (RUR)
4.9734
-0.0051
Լարի (GEL)
141.59
+0.26
51393
-656
Արծաթ
716.3
+3.52