Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Netflix-ը հույս ունի ավարտին հասցնել Warner Bros.-ի ակտիվների գնման գործարքը
15/12/2025 19:34
Կիսվել

Netflix-ը հույս ունի ավարտին հասցնել Warner Bros.-ի ակտիվների գնման գործարքը

Netflix Inc.-ի կողմից Warner Bros. Discovery (WBD)-ի ակտիվների ձեռքբերման վերաբերյալ որոշումը մնում է անփոփոխ: Այս մասին հայտարարել են Netflix-ի համատեղ գլխավոր գործադիր տնօրեններ Գրեգ Փիթերսը և Թեդ Սարանդոսը՝ նախազգուշացնելով, որ հաջորդ տարի ընկերությանը սպասվում է «բարդ գործընթաց»։

«Մեր դիրքորոշումը չի փոխվել. մենք համոզված ենք, որ Netflix-ի և Warner Bros.-ի միավորումը սպառողներին կապահովի ավելի լայն ընտրությամբ և ավելի մեծ արժեքով, ստեղծագործական համայնքին թույլ կտա հասնել էլ ավելի մեծ լսարանի և կդառնա մեր երկարաժամկետ աճի շարժիչ ուժը»:

Հիշեցնենք՝ Netflix-ը դեկտեմբերի 5-ին հայտարարել է WBD-ի մի շարք ակտիվների՝ Warner Bros. կինոստուդիայի, HBO հեռուստաալիքի և HBO Max սթրիմինգային ծառայության գնման մասին՝ դրանք գնահատելով 27.75 դոլար՝ մեկ բաժնետոմսի համար։ Պարտքի հաշվառմամբ գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 82.7 մլրդ դոլար։

Մի քանի օր անց Paramount Skydance Corp.-ը WBD-ի բաժնետերերին ներկայացրել է նրանց բաժնետոմսերը 30 դոլարով՝ մեկ բաժնետոմսի դիմաց հետգնելու առաջարկ։ Paramount-ը առաջարկում է գնել ամբողջ WBD-ն՝ ներառյալ Global Networks ստորաբաժանումը, որը միավորում է հայտնի ժամանցային, սպորտային և լրատվական հեռուստաալիքներ, այդ թվում՝ CNN, TNT Sports և Discovery։ Netflix-ի հետ համաձայնագիրը նախատեսում է Global Networks-ի առանձնացումը որպես անկախ ընկերություն։

Փիթերսն ու Սարանդոսը, որոնք Netflix-ի համատեղ գլխավոր տնօրեններն են, նամակում նշում են, որ Paramount-ի առաջարկը WBD-ի նկատմամբ սպասելի էր։ Այդուհանդերձ, նրանք վստահ են, որ կկարողանան ավարտին հասցնել WBD-ի հետ արդեն համաձայնեցված ակտիվների ձեռքբերումը և համոզված են, որ գործարքը կստանա անհրաժեշտ կարգավորիչ թույլտվությունները։

Netflix-ի ղեկավարները նաև փորձել են փարատել ոլորտում առաջացած մտահոգությունները հնարավոր աշխատատեղերի կրճատման և գործարքից հետո Warner Bros.-ի ֆիլմերի կինոթատրոններում ցուցադրության դադարեցման վերաբերյալ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52