Alphabet-ը ձեռք է բերում տվյալների կենտրոնների լուծումներ մատակարարող Intersect-ը
Alphabet Inc.-ը ձեռք է բերում տվյալների կենտրոնների և էներգետիկ ենթակառուցվածքների լուծումներ մատակարարող Intersect ընկերությունը՝ 4.75 մլրդ դոլարով՝ առանց պարտքի հաշվառման։
Alphabet-ի հաղորդագրության համաձայն՝ ընկերությունն արդեն հանդիսանում է Intersect-ի բաժնետեր։ Google-ը (պատկանում է Alphabet-ին), այլ ներդրողների հետ միասին, մասնակցել է Intersect-ի՝ անցյալ տարվա ներդրումային փուլին, որի ծավալը կազմել է 800 մլն դոլար։
Intersect-ը ստեղծում է նոր սերնդի ենթակառուցվածքներ տվյալների կենտրոնների և այլ բարձր էներգածախս ունեցող ոլորտների համար։ Ընկերության լուծումները նախատեսում են էներգատար օբյեկտների տեղակայումը անմիջապես գազային և վերականգնվող էներգիայի արտադրական հզորությունների հարևանությամբ։ Ընկերության ակտիվները, որոնք գտնվում են շահագործման մեջ կամ կառուցման փուլում, գնահատվում են 15 մլրդ դոլար։
Մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ ընկերության օպերացիոն գործունեությունը կմնա Alphabet-ից անկախ։ Intersect-ը կպահպանի իր բրենդը և կշարունակի գործունեությունը Շելդոն Քիմբերի ղեկավարությամբ։ Ընկերությունը կհամագործակցի Google-ի թիմի հետ ենթակառուցվածքային նախագծերում, այդ թվում՝ Տեխասում նրանց առաջին համատեղ տվյալների կենտրոնի կառուցման գործում, որը համակցված կլինի էներգետիկ ենթակառուցվածքի հետ։
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ Intersect-ի գործող նախագծերը Տեխասում և մի շարք ակտիվներ Կալիֆորնիայում գործարքի մաս չեն կազմում։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

