Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Բիբլոս Բանկ Արմենիան 7 մլն ՀՀ դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը
30/12/2025 11:18
Կիսվել

Բիբլոս Բանկ Արմենիան 7 մլն ՀՀ դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը

Բիբլոս Բանկ Արմենիան 7 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 թվականի դրամահավաքին՝ միանալով Սյունիքի մարզի Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրին։

Բանկի կողմից իրականացված նվիրաբերությունը կուղղվի Սպանդարյանի ջրանցքի վթարված հատվածների վերականգնմանը, ինչը հնարավորություն կտա նորոգելու ոռոգման համակարգը և ապահովելու ջրի հասանելիությունը Սյունիքի մարզի մի շարք համայնքների համար։

Սպանդարյանի ջրանցքը ներկայումս մինչև 70% վթարված է, ինչի հետևանքով Սյունիքի մարզի մի շարք բնակավայրեր զրկված են ոռոգման ջրից։ Ծրագրի իրականացումը նպատակ ունի ապահովել ջրային անվտանգությունը, խթանել գյուղատնտեսական արտադրությունը և ստեղծել կայուն տնտեսական զարգացման պայմաններ տարածաշրջանում։
Ջրանցքի վերակառուցման արդյունքում Սյունիքի մարզի Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ և Շաքի բնակավայրերի 730 ընտանիք (4,320 բնակիչ) կդառնա անմիջական շահառու, իսկ շուրջ 2,800 հեկտար հողատարածք կապահովվի արդյունավետ ոռոգմամբ։

Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 թվականի «Հայրենիք և հավերժություն» դրամահավաք-արշավի շրջանակում։

Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան պարբերաբար ներդրումներ է կատարում կրթական, մշակութային, բնապահպանական և երեխաների առողջությանն ուղղված նախագծերում։ Բանկի կողմից իրականացված ԿՍՊ ծրագրերի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52