Volkswagen-ը 2025 թվականին վաճառքների անկում է արձանագրել
Գերմանական ավտոարտադրող Volkswagen AG-ը հայտնել է, որ 2025 թվականին նույնանուն բրենդի ավտոմեքենաների վաճառքը նվազել է 1.4%-ով՝ հասնելով 4.73 մլն միավորի։
Եվրոպայում Volkswagen-ի ավտոմեքենաների վաճառքը տարվա ընթացքում աճել է 5.1%-ով, Հարավային Ամերիկայում՝ 18.5%-ով։ Չինաստանում իրացումը նվազել է 8.4%-ով, իսկ Հյուսիսային Ամերիկայում՝ 8.2%-ով։
Անցած տարի էլեկտրամեքենաների վաճառքը գրեթե չի փոխվել և կազմել է 382 հազար միավոր։ Միևնույն ժամանակ Եվրոպայում այդպիսի մեքենաների իրացումը աճել է 1.5 անգամ։ Էլեկտրամեքենաների բաժինը համաշխարհային ընդհանուր վաճառքում կազմել է 8.1%։
Volkswagen-ը ավտոշուկայի առաջատարն է Եվրոպայում՝ ընդհանուր առմամբ և մասնավորապես Գերմանիայում, որտեղ բրենդը զբաղեցնում է շուկայի 19.6%-ը։
Վերջին 12 ամիսների ընթացքում Volkswagen-ի կապիտալիզացիան աճել է 11.7%-ով՝ հասնելով 51.59 մլրդ եվրոյի։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

