Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները 2025 թվականին աճել են 1.9%-ով
15/01/2026 14:46
Կիսվել

Սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները 2025 թվականին աճել են 1.9%-ով

Սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները 2025 թվականին աճել են 1.9%-ով՝ հասնելով 1.26 միլիարդ միավորի՝ ըստ International Data Corporation (IDC) նախնական հաշվարկների։

Մասնավորապես, հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին մատակարարումներն աճել են 2.3% տարեկան կտրվածքով և կազմել 336.3 միլիոն միավոր։

«Չնայած հիշողության չիպերի պակասով պայմանավորված ճգնաժամին՝ չորրորդ եռամսյակում շուկային աջակցել է պրեմիում դասի սարքերի վաճառքի կայուն աճը, ծալվող սմարթֆոնների զարգացման ուժեղ դինամիկան և սպառողների կողմից պահանջարկի աճը՝ գների սպասվող բարձրացման ակնկալիքով», – նշել է IDC-ն։

IDram

«Չնայած դժվար տարվան, որը բնութագրվել է ներմուծման մաքսատուրքերի տատանումներով, մատակարարման շղթաների խափանումներով և որոշ տարածաշրջաններում պահպանվող մակրոտնտեսական խնդիրներով, սմարթֆոնների համաշխարհային շուկան ցուցաբերել է ուշագրավ կայունություն՝ ավարտելով 2025 թվականը 1.9% աճով», – հայտարարել է IDC-ի հետազոտությունների ավագ տնօրեն Նաբիլա Պոպալը։

Ըստ փորձագետի՝ աճի հիմնական շարժիչ ուժը եղել են պրեմիում արտադրողները՝ Apple Inc.-ը և Samsung-ը, որոնք ցույց են տվել ամենաբարձր աճի տեմպերը հնգյակում՝ համապատասխանաբար 6.3% և 7.9%։ Apple-ը պահպանել է առաջատար դիրքը երրորդ տարին անընդմեջ՝ հասնելով մատակարարումների ռեկորդային ծավալների և Չինաստանում ուժեղ վերականգնման, ինչին նպաստել է iPhone 17 շարքի հաջողությունը:

«Հատկանշական է, որ Apple-ի և Samsung-ի համատեղ շուկայական մասնաբաժինն աճել է 2 տոկոսային կետով՝ հասնելով 39%-ի՝ նախորդ տարվա 37%-ի դիմաց, ինչը վկայում է պրեմիումին անցնելու արագացող միտման մասին, քանի որ սպառողները սկսել են ավելի շատ նախընտրել բարձր դասի սարքերը», – հավելել է փորձագետը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08