Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Nvidia-ի ղեկավարը վստահ է, որ ԱԲ-ն կվերացնի երկրների միջև տեխնոլոգիական տարբերությունը
22/01/2026 14:57
Կիսվել

Nvidia-ի ղեկավարը վստահ է, որ ԱԲ-ն կվերացնի երկրների միջև տեխնոլոգիական տարբերությունը

Արհեստական բանականությունը կօգնի զարգացող երկրներին վերացնել տեխնոլոգիական հետընթացը զարգացած երկրների համեմատ: Սա կանխատեսում է ամերիկյան Nvidia Corp. ընկերության գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանը։

«Արհեստական բանականությունն անշուշտ կվերացնի տեխնոլոգիական տարբերությունը», – հայտարարել է նա Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում՝ ընդգծելով տեխնոլոգիայի հասանելիությունն ու լայն տարածվածությունը։

Նրա խոսքով՝ ԱԲ-ն ներկայացնում է «հնգաշերտ տորթ», որը բաղկացած է էներգիայից, չիպերից՝ հաշվարկային ենթակառուցվածքների հետ միասին, ամպային տվյալների կենտրոններից, ԱԲ մոդելներից և կիրառական լուծումներից։ Յուրաքանչյուր շերտ պետք է կառուցվի և շահագործվի, ինչը հանգեցնում է աշխատատեղերի ստեղծման ողջ տնտեսությունում՝ էներգետիկայից և շինարարությունից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն, ամպային օպերացիաներ և հավելվածների մշակում։

Նա նաև ԱԲ-ն անվանել է «մարդկության պատմության ամենամասշտաբային ենթակառուցվածքային շինարարության» հիմք, որը կշարունակվի առաջիկայում: Նրա կարծիքով՝ ԱԲ-ն կենսականորեն կարևոր ազգային ենթակառուցվածք է, և յուրաքանչյուր երկիր պետք է վերաբերվի դրան այնպես, ինչպես էլեկտրաէներգիային և ճանապարհներին։

IDram

Միևնույն ժամանակ Nvidia-ի ղեկավարը կարծում է, որ տեխնոլոգիան դժվար թե հանգեցնի աշխատատեղերի անհետացմանը։ Ընդհակառակը, այն մեծացնում է կադրային պահանջարկը այնպիսի ոլորտներում, ինչպիսին է ռադիոլոգիան, և օգնում է վարչական աշխատանքների կատարմանը կադրային պակաս ունեցող ոլորտներում, օրինակ՝ քույրական գործը։

ԱԲ-ն թույլ է տալիս ռադիոլոգներին «անսահման արագությամբ» ուսումնասիրել պատկերները և արդյունքում ավելի շատ ժամանակ անցկացնել պացիենտների հետ, իսկ քանի որ նրանք կարողանում են ընդունել ավելի շատ հիվանդների, այդ մասնագետների պահանջարկը նույնպես աճել է:

Բացի այդ, նա ընդգծել է Եվրոպայի արտադրական և արդյունաբերական ներուժը որպես նրա հիմնական առավելություններից մեկը և կոչ արել երկրներին համադրել այդ ներուժը արհեստական բանականության հետ՝ ռոբոտատեխնիկայի և ֆիզիկական ԱԲ-ի զարգացման համար։

Հուանը նաև նշել է, որ անցած տարին ռեկորդային էր համաշխարհային վենչուրային ներդրումների համար. դրանց ծավալը գերազանցել է 100 մլրդ դոլարը, ընդ որում՝ հիմնական մասը ստացել են «ԱԲ-հիմքով» (AI-native) ստարտափները։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08