Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԱրմենՏել»-ը ներկայացնում է «Ռեմիքս» սակագնային փաթեթը
18/10/2013 15:41
Կիսվել

«ԱրմենՏել»-ը ներկայացնում է «Ռեմիքս» սակագնային փաթեթը

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում  է շարժական կապի նոր «Ռեմիքս» կանխավճարային սակագնային փաթեթի գործարկման մասին:

Նոր առաջարկը հնարավորություն է տալիս  առանց սահմանափակման շփվել Beeline ցանցում 7 կամ 14 օրվա ընթացքում` հաշվեկշիռը համապատասխանաբար 500 կամ 1000 դրամ լիցքավորելու դեպքում:  Նոր  սակագնային փաթեթում նաև նախատեսված են շարժական ինտերնետի և հաղորդագրությունների շահավետ գներ. 1 ՄԲ տրաֆիկի, ինչպես նաև մեկ ելքային SMS և MMS հաղորդագրության արժեքը Beeline ցանցի ներսում կազմում է 4,99 դրամ:

«Ռեմիքս» սակագնային փաթեթի բաժանորդները *507# USSD-հրահանգի օգնությամբ հնարավորություն կստանան 7 օրվա ընթացքում կատարել անսահմանփակ զանգեր Beeline ցանցում յուրաքանչյուր 500 և ավել դրամով հաշվեկշիռն լիցքավորելու դեպքում: Բաժանորդի հաշվից գանձվում է 100 դրամ: *514# USSD-հրահանգը բաժանորդին հնարավորություն կընձեռի անսահմանափակ շփվել Beeline շարժական ցանցում 14 օրվա ընթացքում: Պայմանը գործում է հաշվեկշիռը 1000 դրամ  լիցքավորելու դեպքում, իսկ բաժանորդի հաշվից գանձվում է 200 դրամ:

Մի տարբերակից մյուսին անցնելու համար անհրաժեշտ է անջատել գործող տարբերակը` ուղարկելով *510# USSD-հրահանգը: Այն բաժանորդները, ովքեր չեն ակտիվացրել Beeline շարժական ցանցի ներսում անսահմանափակ շփման տարբերակը կխոսեն րոպեն 4.99 դրամ սակագնով:

«Ռեմիքս» սակագնային փաթեթի շրջանակում ելքային զանգի մեկ րոպեի արժեքը դեպի այլ բջջային օպերատորների ցանցեր, ինչպես նաև դեպի ՀՀ և ԼՂՀ ֆիքսված ցանցեր կազմում է 29.99 դրամ: Ելքային SMS հաղորդագրության արժեքը դեպի այլ ՀՀ և ԼՂՀ բջջային օպերատորների ցանցեր կազմում է 8.99 դրամ, իսկ ելքային միջազգային MMS հաղորդագրության արժեքը կազմում է 20 դրամ:

«Ռեմիքս» սակագնային փաթեթի SIM-քարտի արժեքը կազմում է 500 և 300 դրամ, տվյալ դեպքում ամբողջ գումարը հաշվանցվում է բաժանորդի հաշվեկշռին: Սակագնային փաթեթին անցումները բաց են, արժեքը` 200 դրամ:  Անցումը հնարավոր է իրականացնել *110*08058 USSD-հրահանգի միջոցով կամ ուղարկելով «08058» տեքստով SMS հաղորդագրություն 0674 կարճ համարին:

Ծառայության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելել www.beeline.am կայք, ընկերության մոտակա գրասենյակ կամ զանգահարել 0611:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52