Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Apple-ի եռամսյակային եկամուտն ավելացել է 16%-ով
30/01/2026 13:12
Կիսվել

Apple-ի եռամսյակային եկամուտն ավելացել է 16%-ով

Ամերիկյան Apple Inc. ընկերությունը 2026 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում ավելացրել է եկամուտը 16%-ով, ինչպես նաև ներկայացրել է ուժեղ կանխատեսում ընթացիկ ժամանակահատվածի համար։

Դեկտեմբերի 27-ով ավարտված եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է 42.097 մլրդ դոլար, կամ 2.84 դոլար` մեկ բաժնետոմսի հաշվով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 36.33 մլրդ դոլարի (կամ 2.4 դոլար` մեկ բաժնետոմսի հաշվով) դիմաց։

Եկամուտn աճել է մինչև 143.756 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 124.3 մլրդ դոլարի դիմաց։

LSEG-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինում գնահատում էին ընկերության շահույթը 2.67 դոլար` մեկ բաժնետոմսի հաշվով, իսկ եկամուտը՝ 138.48 մլրդ դոլար։

Անցած եռամսյակում iPhone-ների վաճառքից ստացված եկամուտն աճել է 23%-ով և հասել 85.27 մլրդ դոլարի (կոնսենսուս-կանխատեսում՝ 78.65 մլրդ դոլար), iPad-ի վաճառքը՝ 6%-ով՝ մինչև 8.6 մլրդ դոլար։ Միաժամանակ Mac համակարգիչների վաճառքը նվազել է 7%-ով՝ մինչև 8.39 մլրդ դոլար, իսկ կրելի սարքերի և աքսեսուարների վաճառքը՝ 2%-ով, մինչև 11.49 մլրդ դոլար։

IDram

Ծառայությունների հատվածի եկամուտն (App Store, Apple Music, Apple Pay և iCloud) աճել է 14%-ով և գերազանցել է 30 մլրդ դոլարը։

Չինաստանում (ներառյալ Հոնկոնգը և Թայվանը) Apple-ի վաճառքներն աճել են գրեթե 38%-ով և կազմել 25.53 մլրդ դոլար (փորձագետները սպասում էին 21.32 մլրդ դոլար)։ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում եկամուտն ավելացել է 11.2%-ով՝ մինչև 58.53 մլրդ դոլար, Եվրոպայում՝ 12.6%-ով, մինչև 38.15 մլրդ դոլար, Ճապոնիայում՝ 4.7%-ով, մինչև 9.4 մլրդ դոլար։

Ընկերությունը հայտարարել է մեկ բաժնետոմսի համար 26 ցենտ շահաբաժնի վճարման մասին, ինչպես նախորդ եռամսյակում։ Վճարումները կիրականացվեն փետրվարի 12-ին, բաժնետերերի ռեեստրի փակման օրը նշանակված է փետրվարի 9-ին։

Apple-ը երկրորդ ֆինանսական եռամսյակում նախատեսում է եկամուտn ավելացնել 13-16%-ով, այն դեպքում, երբ փորձագետների կանխատեսումը կազմում է 10%։

Վերջին երեք ամիսների ընթացքում Apple-ի շուկայական կապիտալիզացիան նվազել է 4.5%-ով՝ հասնելով 3.77 տրլն դոլարի, մինչդեռ Dow Jones ֆոնդային ինդեքսn աճել է 3.3%-ով։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08