Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
2025թ.-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալն աճել է 10.96%-ով
03/02/2026 12:58
Կիսվել

2025թ.-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալն աճել է 10.96%-ով

Հրապարակվել է ՀՀ 1,000 խոշոր հարկատու ընկերությունների 2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Վիվա Արմենիան (նախկինում ՄՏՍ Հայաստան / Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 16-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 18.77 մլրդ դրամ հարկ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալը աճել է 2.96%-ով կամ 0.54 մլրդ դրամով։

26-րդ հորիզոնականում Յուքոմը (Ucom) է: Ընկերությունը մուծել է 11.91 մլրդ դրամ հարկ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 25.73%-ով կամ 2.44 մլրդ դրամով։

Տելեկոմ Արմենիան (Team Telecom Armenia, նախկինում Beeline) զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 31-րդ հորիզոնականը։ 2025թ. հունվար-դեկտեմբերին ընկերությունը մուծել է 9.85 մլրդ դրամ հարկ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 6.5%-ով կամ 0.6 մլրդ դրամով։

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ / OVIO (նախկինում Ռոստելեկոմ) ընկերությունը ցուցակի 205-րդ հորիզոնականում է։ Ընկերությունը մուծել է 1.75 մլրդ դրամ հարկ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 51.55%-ով կամ 596.33 մլն դրամով։

Առաջատար 4 հեռահաղորդակցական ընկերության կողմից մուծվել է 42.28 մլրդ դրամ հարկ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 4.17 մլրդ դրամով կամ 10.96%-ով։

Վերոնշյալ հեռահաղորդակցական ընկերություններին բաժին է ընկնում 1,000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 2.17%-ը։ 2024թ. հունվար-դեկտեմբերի ցուցանիշը 2.15% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 02/02/26 դրությամբ՝ 379.03 դրամ), ապա հեռահաղորդակցության ոլորտի առաջատարների կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 111.55 մլն դոլար։

NoԱնվանումՀարկ*
16ՎԻՎԱ ԱՐՄԵՆԻԱ18,773,256
26ՅՈՒՔՈՄ11,908,616
31ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ9,847,052
205ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ1,753,203
Ընդամենը42,282,127
* Հարկերի ծավալը՝ (հազար դրամ)

 

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41