Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
BYD-ի, XPeng-ի և Li Auto-ի ավտոմեքենաների հունվարյան վաճառքները նվազել են
04/02/2026 11:35
Կիսվել

BYD-ի, XPeng-ի և Li Auto-ի ավտոմեքենաների հունվարյան վաճառքները նվազել են

Էլեկտրամեքենաների չինական արտադրողներ BYD Co., XPeng և Li Auto-ն հունվարին վաճառքների անկում են ունեցել՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, մինչդեռ Nio-ն և Xiaomi-ն զգալիորեն ավելացրել են մատակարարումները։

BYD-ը անցած ամիս վաճառել է 210.051 հազար նոր էներգիայի աղբյուրներով (NEV) ավտոմեքենա, ինչը 30.11%-ով պակաս է 2025 թվականի հունվարի ցուցանիշից։ Միաժամանակ արտահանումն աճել է 51.47%-ով՝ հասնելով 100.482 հազար ավտոմեքենայի։

XPeng-ի մատակարարումները հունվարին տարեկան արտահայտությամբ նվազել են 34.07%-ով և կազմել 20.011 հազար էլեկտրամեքենա։

Li Auto-ի վաճառքը կրճատվել է 7.55%-ով՝ մինչև 27.668 հազար էլեկտրամեքենա։ Սա ամենացածր ցուցանիշն է` 2025 թվականի մարտից ի վեր։ Ցուցանիշը նվազում է արդեն ութերորդ ամիսն անընդմեջ։

Ռեգո Ինշուրանս

Միևնույն ժամանակ Nio-ն գրեթե կրկնապատկել է մատակարարումները։ Հունվարին դրանք կազմել են 27.182 հազար էլեկտրամեքենա՝ նախորդ տարվա նույն ամսվա 13.863 հազարից։

Սմարթֆոնների արտադրող Xiaomi-ն, որը 2024 թվականի մարտի վերջին թողարկել է իր առաջին էլեկտրամեքենան՝ SU7-ը, հայտնել է, որ անցած ամիս վաճառել է ավելի քան 39 հազար ավտոմեքենա։ Սա 70.33%-ով ավելի է նախորդ տարվա հունվարի ցուցանիշից։

Տարվա սկզբից Չինաստանում կրճատվել է նոր NEV ավտոմեքենաների գնորդներին տրամադրվող արտոնությունների չափը։ Եթե նախկինում դրանք ամբողջությամբ ազատված էին գնման հարկից, ապա հունվարի 1-ից արտոնությունը կազմում է հարկի 50%-ը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87