Հարավկովկասյան երկաթուղին իրականացրել է շուրջ 100 մլրդ դրամի ներդրում
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Հայաստանում գործում է արդեն 5 տարի և այս ընթացքում իրականացրել է շուրջ 100 մլրդ դրամի ներդրում: Ընկերությունից տեղեկացնում են, որ այս գումարից մոտ 65 մլրդ դրամ ուղղվել է ենթակառուցվածքի արդիականացմանը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը:
Համաձայն 2008թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: