Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Վճարահաշվարկային կազմակերպությունների համատեղ հայտարարություն
31/01/2026 10:02
Կիսվել

Վճարահաշվարկային կազմակերպությունների համատեղ հայտարարություն

Հայկական վճարահաշվարկային ընկերություններ EasyPay-ը, Idram-ը, Telcell-ը և Fast Shift-ը տեղեկացնում են, որ «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ» և «ՅՈՒՔՈՄ» ընկերությունների կողմից առաջարկվող համագործակցության նոր պայմանները չեն համապատասխանում փոխշահավետ համագործակցության սկզբունքներին և կրում են միակողմանի բնույթ՝ վտանգելով ծառայությունների շարունակական և որակյալ մատուցման տնտեսական հիմքերը։

Վերջին տարիներին ֆինանսական ծառայությունների իրական ինքնարժեքը էականորեն աճել է՝ ներառյալ տեխնիկական սպասարկման, անվտանգության և ենթակառուցվածքների պահպանման ծախսերը։ Չնայած դրան՝ վճարահաշվարկային ընկերությունները, կարևորելով հանրային շահը և քաղաքացիների համար վճարային ծառայությունների հասանելիությունը, չեն դիմել սակագների վերանայման և շարունակել են ծառայությունների մատուցումը գործող պայմաններով։

Ներկայում հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների կողմից առաջարկվող միջնորդավճարի կտրուկ նվազեցումը՝ մինչև 40–50%, չի ապահովում նույնիսկ նվազագույն տնտեսական հավասարակշռություն և գործնականում անհնար է դարձնում ծառայությունների պահպանումը գործող ձևաչափով։ Առաջարկվող փոփոխության մերժումը վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից հանգեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից գործող պայմանագրերի միակողմանի խզման՝ անհնար դարձնելով բանակցությունների և խնդրի լուծման հնարավորությունը։

Պետք է ընդգծել, որ այսօր բջջային օպերատորների վճարումների ծանրակշիռ մասն իրականացվում է վճարահաշվարկային ընկերությունների հարթակների միջոցով, որոնք քաղաքացիներին ապահովում են արագ, անվտանգ և ժամանակակից վճարային լուծումներ։ Պարտադրված փոփոխությունների ուժի մեջ մտնելու դեպքում հարյուրհազարավոր բաժանորդներ փետրվարի 1-ից կարող են զրկվել այդ հարմարությունից։ Առանձնակի կարևոր է նաև, որ նման փոփոխությունները կարող են hանգեցնել ինքնագործունեությամբ զբաղվող լրացուցիչ միջնորդական օղակների ի հայտ գալուն և ավելորդ ֆինանսական բեռի առաջացմանը, ինչը հակասում է ժամանակակից վճարային ծառայությունների զարգացման տրամաբանությանը։

Վճարահաշվարկային ընկերությունները բազմիցս հանդես են եկել բանակցությունների, ծառայությունների ընդլայնման և համագործակցային նոր մոդելների առաջարկներով՝ համոզված լինելով, որ կայուն համագործակցությունը պետք է հիմնված լինի բոլոր կողմերի շահերի հավասարակշռման վրա։ Միակողմանի որոշումները կարող են խախտել արդար մրցակցության սկզբունքները, ինչի կապակցությամբ նրանք դիմում են ՀՀ մրցակցության ու սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին և համապատասխան պետական մարմիններին։

Վճարահաշվարկային ընկերությունները վերահաստատում են իրենց պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը միայն փոխշահավետ, ֆինանսապես կենսունակ և ոլորտի երկարաժամկետ կայունությունն ապահովող պայմաններով՝ ի շահ քաղաքացիների և ամբողջ վճարային համակարգի զարգացման։

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12