Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
Firebird-ը և ԱՄՆ կառավարությունը հայտարարում են Հայաստանում ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասին
10/02/2026 19:43
Կիսվել

Firebird-ը և ԱՄՆ կառավարությունը հայտարարում են Հայաստանում ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասին

ԱՄՆ-ում տեղակայված արհեստական բանականության (ԱԲ) ամպային տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների Firebird ընկերությունը հայտարարեց իր ԱԲ գերհամակարգչային մեգանախագծի երկրորդ փուլի մասին՝ ստանալով ԱՄՆ արտահանման լիցենզավորման և կարգավորող մարմինների հաստատումը Հայաստանին լրացուցիչ 41,000 NVIDIA GB300 գրաֆիկական պրոցեսորների (GPU) վաճառքի և մատակարարման համար։

Ընդլայնված կլաստերը նշանակալի ձեռքբերում է, որը Հայաստանը դասում է աշխարհի հինգ խոշորագույն ԱԲ GPU կլաստերների շարքին։ 4 միլիարդ դոլար արժողությամբ այս նախագիծը հանդիսանում է երկրի պատմության մեջ տեխնոլոգիական ոլորտի ամենանշանակալի կապիտալ ներդրումներից մեկը:

Հայտարարությունն արվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ՀՀ կառավարության ղեկավարի, NVIDIA-ի Omniverse և սիմուլյացիոն տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Ռև Լեբարեդյանի, ինչպես նաև Firebird-ի համահիմնադիրներ Ռազմիկ Հովակիմյանի և Ալեքսանդր Եսայանի մասնակցությամբ։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել է. «Այսօր նոր սկիզբ է դրվում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության համար: ՀՀ կառավարության ղեկավարը նշեց այս անհավանական տեխնոլոգիական գործարքի մասին. Միացյալ Նահանգները հպարտությամբ հաստատել է NVIDIA-ի հետ կապված այս հրաշալի տեխնիկական համաձայնագիրը: Սա նշանակում է նոր շուկաներ և նոր աշխատատեղեր ինչպես ամերիկյան աշխատուժի և ընկերությունների, այնպես էլ Հայաստանի համար: Սրանք չիպեր են, որոնք պարզապես գոյություն չունեն աշխարհի երկրների մեծ մասում. դրանք այժմ զարգացվելու են, և այդ չիպերն օգտագործող տվյալների կենտրոնները կառուցվելու են Հայաստանում՝ շնորհիվ վարչապետի առաջնորդության»:

ԱՄՆ արտահանման՝ նոր ստացված լիցենզիան թույլատրում է NVIDIA-ի առաջադեմ սարքավորումների վաճառքն ու ներկրումը Հայաստան՝ վերահաստատելով նախագծի լիարժեք համապատասխանությունը ԱՄՆ կարգավորող դաշտին և ընդգծելով նախաձեռնությանն աջակցող ինստիտուցիոնալ վստահության բարձր մակարդակը:

Երկրորդ փուլը հիմնված է Firebird-ի կողմից նախկինում հայտարարված առաջին փուլի վրա, որը 500 միլիոն դոլարի ներդրում էր և հիմք դրեց Հայաստանի առաջին՝ բարձր արտադրողականությամբ ԱԲ հաշվարկային կլաստերի ստեղծմանը: Միասին այս երկու փուլերը որակական փոփոխություն են ենթադրում Հայաստանի տեխնոլոգիական ենթակառուցվածքներում՝ հնարավորություն տալով հետազոտություններ իրականացնել կենսաբանական գիտությունների, ռոբոտաշինության, տիեզերական հետազոտությունների և հաջորդ սերնդի ԱԲ հավելվածների ոլորտներում:

Firebird-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը հավելել է. «Firebird-ը համաշխարհային մակարդակով ընդլայնում է ԱՄՆ-ի առաջատար դիրքերը ԱԲ տեխնոլոգիաների ոլորտում՝ համահունչ մեր տեսլականին՝ ծառայեցնել ԱԲ-ն ի շահ բոլորի: Այս նոր կլաստերը Հայաստանը դարձնում է գերհամակարգչային համաշխարհային հանգույց՝ ցույց տալով, թե ինչպես ԱՄՆ վստահելի ենթակառուցվածքները կարող են հզորացնել զարգացող տնտեսությունները: Մենք երախտապարտ ենք ԱՄՆ և Հայաստանի կառավարություններին իրենց գործընկերության համար, որը հնարավորություն տվեց ամերիկյան տեխնոլոգիաներին գործել գլոբալ մասշտաբով»:

Firebird-ի մեգանախագիծը նպատակ ունի Հայաստանում ստեղծել կայուն, համաշխարհային մակարդակով մրցունակ տեխնոլոգիական էկոհամակարգ, որի հիմքում ընկած են անվտանգ ենթակառուցվածքները, միջազգային գործընկերությունը և երկարաժամկետ տնտեսական արժեքը:

Մինչ Firebird-ը թևակոխում է երկրորդ փուլ, նախաձեռնությունը հանդիսանում է շոշափելի օրինակ այն բանի, թե ինչպես անդրսահմանային համագործակցությունը, համապատասխանեցված կարգավորող դաշտը և նորարարությանը միտված համատեղ հանձնառությունը կարող են վերածվել ազգային նշանակության տրանսֆորմացիոն ազդեցության:

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01