Բիզնես

USD BUY - 376.00+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 445.00+2.00 EUR SELL - 451.00+3.50
OIL:  BRENT - 68.89+1.16 WTI - 64.18+0.99
COMEX:  GOLD - 5050.90+2.01 SILVER - 82.07+6.95
COMEX:  PLATINUM - 2091.60-0.37
LME:  ALUMINIUM - 3085.00+1.92 COPPER - 12994.00+0.71
LME:  NICKEL - 17090.00+0.11 TIN - 46718.00+0.56
LME:  LEAD - 1960.00+0.23 ZINC - 3345.50+1.32
FOREX:  USD/JPY - 155.2-1.27 EUR/GBP - 1.1914+0.85
FOREX:  EUR/USD - 1.1914+0.85 GBP/USD - 1.3689+0.59
STOCKS RUS:  RTSI - 1105.77-1.12
STOCKS US: DOW JONES - 50135.87+0.04 NASDAQ - 23238.67+0.90
STOCKS US: S&P 500 - 6964.82+0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 57650.54+2.28 TOPIX - 3855.28+1.90
STOCKS CHINA:  HANG SENG - 27183.15+0.58 SSEC - 4128.37+0.13
STOCKS EUR:  FTSE100 - 10386.23+0.16 CAC40 - 8323.28+0.60
STOCKS EUR:  DAX - 25014.87+1.19
10/02/2026  CBA:  USD - 377.88-0.09 GBP - 516.34+2.15
10/02/2026  CBA:  EURO - 450.06+1.86
10/02/2026  CBA:  GOLD - 61226+1098 SILVER - 976.3+65.63
Ալեքսանդր Եսայան. ԱՏՁՄ նախագահի պաշտոնին չեմ հավակնելու
10/02/2026 23:29
Կիսվել

Ալեքսանդր Եսայան. ԱՏՁՄ նախագահի պաշտոնին չեմ հավակնելու

ԱՏՁՄ նախագահի և Խորհրդի անդամների ընտրություններին ընդառաջ ներկայացնում ենք ԱՏՁՄ գործող նախագահԱլեքսանդր Եսայանի հայտարարությունը։

Հարգելի բարեկամներ, մեկ վայրկյան ուշադրություն եմ խնդրում։

Ինչպես գիտեք, մոտենում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության ամենամյա Համաժողովի օրը։

ԱՏՁՄ-ն, ինչպես հայտնի է, Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական միավորումն է։ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ՏՀՏ ընկերությունների կողմից վճարվող հարկերի շուրջ 70%-ը վճարում են ԱՏՁՄ-ին անդամակցող ընկերությունները, և խոսքը երկրի տնտեսության կարևորագույն այս ճյուղի ինքնակառավարման ամենազդեցիկ և ամենաներկայացուցչական կառույցի մասին է։

Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման գործում ԱՏՁՄ-ի դերը դժվար է գերագնահատել։ Տեխնոլոգիական ոլորտը՝ ինչպես որ կա այսօր՝ իր առավելություններով թերություններով, թույլ և ուժեղ կողմերով, մեծապես ԱՏՁՄ-ի 25-ամյա գործունեության արդյունքն է։

Վերջին 11 տարիներին ծառայել եմ որպես ԱՏՁՄ նախագահ և ցանկանում եմ անկեղծորեն խոստովանել, որ միության նախագահի աշխատանքը իմ առանցքային կարևորագույն գործերից մեկն է եղել, որը պատվով այս տարիների ընթացքում իրականացրել եմ:

Շնորհակալ եմ բոլոր այն գործընկերներին, ովքեր տարիներ շարունակ իրենց քվեով հնարավոր են դարձրել ծառայությունս։ Հուսամ՝ արդարացրել եմ սպասելիքները։ Համենայնդեպս արել եմ ամեն բան, որ արդարացնեմ։

ԱՏՁՄ-ի հաջողության հիմքում, կարծում եմ, մեկ կարևոր սկզբունք կա՝ երբեք չլճանալու ավանդույթը, իսկ կառույցի ղեկավարության փոփոխելիությունը չլճանալու կարևորագույն նախապայմաններից է։

Ուստի այս տարի ԱՏՁՄ նախագահի պաշտոնին չեմ հավակնելու՝ բավարարվելով ԱՏՁՄ Խորհրդի անդամի ընտրություններին մասնակցելով։ Եվս մեկ անգամ՝ այն պատճառով չէ, որ հոգնել եմ, կամ ավելի կարևոր գործեր ունեմ։ Ընդհակառակը, ինչպես նշեցի, ԱՏՁՄ-ն նախագահելը առանցքային կարևորագույն գործերից մեկն է եղել, որը տեղի է ունեցել կարիերայիս ընթացքում։

Եվս մեկ անգամ՝ շնորհակալություն բոլորին՝ համայնքի մարդկանց, պետական, հասարակական ու մասնավոր բոլոր այն դերակատարներին, ում հետ մերթ մրցակցելով և մերթ համագործակցելով, մերթ բանավիճելով, մերթ համախոհելով միասին ստեղծել ենք արագորեն զարգացող և երկրի տնտեսության ընթացքը մեծապես պայմանավորող մեր էկոհամակարգը։

Շնորհակալ եմ։

Ուզում եմ օգտվել ԱՏՁՄ անդամներից յուրաքանչյուրիս տրված իրավունքից և կառույցի նախագահի թեկնածու առաջադրել։ Իմ թեկնածուն VOLO և Spark Work ընկերությունների, տեխնոլոգիական բազմաթիվ այլ նախաձեռնությունների հիմնադիր և ղեկավար Արմեն Քոչարյանն է։ Արմենն ԱՏՁՄ-ում է շուրջ 2 տասնամյակ, և ամենայն հարգանքով բոլոր գործընկերներիս հանդեպ, քիչ մարդ եմ ճանաչում, ում անձնական ներդրումը մեր կառույցի և առհասարակ էկոհամակարգի զարգացման գործում համադրելի է Արմենի ներդրման հետ։

Փետրվարի 11-ին ԱՏՁՄ 25-րդ հոբելյանական Համաժողովի ընթացքում կայանալիք նախագահի ընտրություններին ձայնս տալու եմ Արմեն Քոչարյանին և բոլոր պատվիրակներին հորդորում եմ վարվել նույն կերպ։ Արմենը գերազանց նախագահ է լինելու։ Կառույցի նախագահի և Խորհրդի անդամների դիրքերի համար գալիք մրցապայքարում բոլոր մասնակիցներին հաջողություն եմ մաղթում։ Արմենին՝ մի փոքր ավելի շատ։

Մեր համայնքի հարգելի ներկայացուցիչներ, ևս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորիցդ, մինչև հանդիպում Համաժողովին։

10/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.88
-0.09
Եվրո (EUR)
450.06
+1.86
Ռուբլի (RUR)
4.8891
+0.0146
Լարի (GEL)
140.75
+0.15
61226
+1098
Արծաթ
976.3
+65.63