Բիզնես

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Իլոն Մասկը կվերակազմակերպի xAI-ը՝ SpaceX-ի հետ միաձուլումից հետո
13/02/2026 18:45
Կիսվել

Իլոն Մասկը կվերակազմակերպի xAI-ը՝ SpaceX-ի հետ միաձուլումից հետո

Ամերիկյան արհեստական բանականության ստարտափ xAIը, որը պատկանում է Իլոն Մասկին, իր SpaceX-ի հետ միաձուլումից հետո կփոխի կազմակերպական կառուցվածքը: Համակորպորատիվ ժողովի ընթացքում այս մասին հայտնել է միլիարդատերը:

Մասկի խոսքով՝ xAI-ի բիզնեսը կբաժանվի չորս հիմնական ուղղության։ Թիմերից մեկը կզբաղվի Grok չաթ-բոտով, մյուսը՝ ծրագրավորման համար նախատեսված ԱԲ մոդելով, երրորդը՝ պատկերների ստեղծման մոդելով, իսկ չորրորդը՝ Macrohard նախագծով, որը նպատակ ունի արհեստական բանականության միջոցով մոդելավորել ծրագրային արտադրանքներ։

Վերակազմակերպման շրջանակում որոշ աշխատակիցներ կլքեն xAI-ը, ինչը, նրա խոսքով, այս ամենը պայմանավորված է ընկերության արագ աճով։ Մասկը նշել է, որ հեռացող աշխատակիցներն «ավելի համապատասխան էին xAI-ի զարգացման վաղ փուլերին»։

Ստարտափի համահիմնադիրներից Ջիմմի Բան և Ու Յուհուայը X-ում հաստատել են իրենց հեռանալու մասին։

IDram

Մասկի խոսքով՝ ստարտափն արդեն առաջ է անցնում մրցակիցներից պատկերների և տեսանյութերի գեներացման, ձայնային ԱԲ-ի և կանխատեսումների ոլորտներում, թեև ստեղծվել է առաջատար ԱԲ լաբորատորիաներից տասնամյակներ անց։ xAI-ը հիմնադրվել է երեք տարի առաջ։

«Եթե դուք շարժվում եք մյուսներից ավելի արագ, դուք կլինեք առաջատար: Իսկ xAI-ը շարժվում է մյուսներից ավելի արագ», – ասել է նա։

Ժողովի ընթացքում աշխատակիցները հայտնել են, որ ընկերության Imagine հարթակի օգտատերերը արդեն օրական ստեղծում են մոտ 50 միլիոն տեսանյութ։ xAI-ն սկսել է այս տեսանյութերի գեներացման և խմբագրման գործիքի մշակումը կես տարի առաջ։

Մասկը նաև նշել է, որ X հավելվածը, որը ևս միավորվել է xAI-ի հետ, տեղադրված է ավելի քան 1 միլիարդ օգտատերերի սարքերում, իսկ դրա ամսական լսարանը կազմում է 600 միլիոն մարդ։ Միաժամանակ, առաջիկա ամիսներին ստարտափը նախատեսում է գործարկել առանձին X Chat հավելված և X Money գործառույթը։

Ավելի վաղ՝ փետրվարին, SpaceX-ը գնել է xAI-ը՝ այն գնահատելով 250 մլրդ դոլար, իսկ միավորված բիզնեսի արժեքը գնահատվել է 1.25 տրիլիոն դոլար։

The Wall Street Journalը հայտնել էր, որ Մասկը ցանկանում է մինչև հուլիս SpaceX-ը դուրս բերել բորսա։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46