Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Toyota Yaris-ը կարող է ամբողջությամբ էլեկտրական տարբերակ ունենալ մինչև 2027 թվականը
20/02/2026 19:11
Կիսվել

Toyota Yaris-ը կարող է ամբողջությամբ էլեկտրական տարբերակ ունենալ մինչև 2027 թվականը

Toyota Yaris-ի հինգերորդ սերունդը սպասվում է 2027 թվականի վերջում կամ 2028 թվականի սկզբին և առաջին անգամ մոդելը կստանա ամբողջությամբ էլեկտրական տարբերակ՝ հիբրիդային և բենզինային մոդիֆիկացիաների կողքին։ Չորրորդ սերունդն արտադրվում է 2020 թվականից։

Toyota-ի Եվրոպայի ռազմավարության և մարքեթինգի փոխնախագահի խոսքով՝ լիակատար էլեկտրիֆիկացման անցումը անխուսափելի է։ Բրիտանական Auto Express կայքին տված հարցազրույցում նա նշել է, որ իդեալական տարբերակում ընկերությունը պետք է օգտագործի հարթակ, որը կաջակցի տարբեր տեսակի շարժիչային համակարգերի։ Այս «մուլտիեներգետիկ» մոտեցումը կդառնա ունիվերսալ լուծում՝ անկախ հաճախորդների պահանջարկից։

Toyota-ն մտադիր է այս ռազմավարությունն առաջին անգամ կիրառել հաջորդ սերնդի Toyota Corolla մոդելի վրա։ Նոր Corolla-ն կստանա հարթակ, որը համատեղելի կլինի ներքին այրման շարժիչների, հիբրիդային և ամբողջությամբ էլեկտրական տարբերակների հետ։ Դիզայնը կմնա միասնական՝ բոլոր մոդիֆիկացիաների համար։ Նմանատիպ հայեցակարգը նախատեսվում է կիրառել նաև Yaris-ի հինգերորդ սերնդի դեպքում։

Ռեգո Ինշուրանս

Մոտ չորս մետր երկարությամբ Yaris-ը պատկանում է B դասին։ Էլեկտրական տարբերակում այն կմրցակցի Volkswagen ID. Polo, Renault 5, Opel Corsa Electric և Peugeot e-208 մոդելների հետ։ Շուկայի սպասումներին համապատասխանելու համար ընթացքի պաշարը պետք է կազմի մոտ 400 կմ՝ WLTP ցիկլով։ Դրա համար կպահանջվի մոտ 50 կՎտ.ժ տարողությամբ մարտկոց։

Ի տարբերություն Renault-ի և Volkswagen-ի, որոնք օգտագործում են մասնագիտացված էլեկտրական հարթակներ՝ մարտկոցը որպես մեկ միասնական բլոկ տեղադրելով թափքի հատակում, Stellantis-ը կիրառում է ճարտարապետություն, որտեղ մոդուլները տեղադրվում են մեքենայի տարբեր հատվածներում։ Դեռևս հստակեցված չէ, թե Toyota-ն էլեկտրական Yaris-ի համար որ դասավորությունն է ընտրելու։

Ներկայումս Եվրոպայում Toyota-ն առաջարկում է միայն մեկ ամբողջությամբ էլեկտրական մոդել՝ Toyota bZ4X։ Շուտով դրան կմիանան Touring տարբերակը, ինչպես նաև կրճատված Toyota C-HR+-ը։ Էլեկտրական Corolla-ի դեբյուտը սպասվում է 2026 թվականի վերջում կամ 2027 թվականի սկզբին։ Եթե այդ ժամկետները պահպանվեն, ամբողջությամբ էլեկտրական Yaris-ը կարող է շուկա դուրս գալ մոտ մեկ տարի անց։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52