Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Ucom–ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով
25/02/2026 16:29
Կիսվել

Ucom–ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով

Ucom-ը միաժամանակ հինգ մրցանակի է արժանացել Ookla® ընկերության կողմից շնորհվող Speedtest Awards հեղինակավոր մրցանակաբաշխության շրջանակում՝ այդ թվում «Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետ» (Fastest Mobile Network), «Հայաստանում լավագույն ֆիքսված ցանց» (Best Fixed Network) և «Հայաստանում լավագույն շարժական ցանց» (Best Mobile Network) անվանակարգերում՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակի արդյունքներով։

Ookla® Speedtest Intelligence® հարթակի՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակի նույն տվյալների հիման վրա Ucom-ը ստացել է նաև հետևյալ մրցանակները․  «Հայաստանում լավագույն շարժական ինտերնետով խաղային փորձառություն» (Best Mobile Gaming Experience) և «Հայաստանում լավագույն ֆիքսված ինտերնետով խաղային փորձառություն» (Best Internet Gaming Experience)։

Այս մրցանակները հաստատում են, որ Ucom-ի ցանցը կայուն և բարձրորակ փորձառություն է ապահովում ինչպես առօրյա ու աշխատանքային օգտագործման, այնպես էլ` բովանդակության դիտման և խաղային փորձառության ընթացքում։

«Speedtest Awards մրցանակները մեր թիմի երկարաժամկետ և հետևողական աշխատանքի արդյունքն են։ Դրանք ևս մեկ անգամ հաստատում են, որ Ucom-ը ոչ միայն ներդնում է ժամանակակից տեխնոլոգիաներ, այլև կառուցում է այնպիսի ցանց, որը իրական արժեք է ստեղծում մեր երկրի և բաժանորդների համար։ Ucom-ի 5G-ն արդեն ներդրվել է Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում։  Մեր նպատակն է ապահովել կայուն, արագ և հուսալի կապ երկրի բոլոր բնակիչների համար՝ անկախ գտնվելու վայրից, և այս գնահատականները ցույց են տալիս, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մեզ համար մեծ պատիվ է Ucom-ին շնորհավորելն այս նշանակալի հաջողության և ճանաչման կապակցությամբ՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում Speedtest Awards մրցանակաբաշխության շրջանակում հինգ մրցանակ, այդ թվում՝ լավագույն ֆիքսված և լավագույն շարժական ցանց մրցանակները նվաճելու համար։ Այս բարձր գնահատականը վկայում է Ucom-ի հետևողական և նպատակասլաց աշխատանքի մասին՝ իր բաժանորդներին ոլորտում առաջատար շարժական և ինտերնետ ծառայություններ մատուցելու ուղղությամբ։ Բարձր մրցակցային պայմաններում Ucom-ի ցուցանիշներն առանձնացան՝ ապահովելով ամենաարագ շարժական արագությունների և լավագույն խաղային փորձի մրցանակները թե՛ ֆիքսված, թե՛ շարժական տեխնոլոգիաների ուղղությամբ։ Ookla-ի Speedtest Awards մրցանակաբաշխությունը հայտնի է իր խիստ և համապարփակ մեթոդաբանությամբ, որի միջոցով գնահատվում են շարժական և ինտերնետային ցանցերի կատարողականի ոլորտում լավագույն ընկերությունները», – նշել է Ziff Davis ընկերության ստորաբաժանում հանդիսացող Ookla-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Բայը։

Speedtest Awards մրցանակները շնորհվում են ինտերնետի արագության և կապի որակի գլոբալ առաջատար հարթակ Ookla Speedtest-ի կողմից։ Մրցանակները շնորհվել են Ucom-ին ՀՀ շուկայում ամենաբարձր ցուցանիշները ապահովելու համար, որոնք հիմնված են ինտերնետի իրական օգտատերերի Speedtest թեստերի լայնածավալ վերլուծության վրա։

Speedtest Awards-ի մեթոդաբանությունը հիմնված է մի շարք առանցքային ցուցանիշների համադրության վրա, այդ թվում՝  ներբեռնման (download) և փոխանցման (upload) արագությունների, համացանցի զննում  (web browsing)  և  տեսանյութերի սթրիմինգ (video streaming), իսկ որոշ կատեգորիաներում՝ նաև խաղային փորձի գնահատում (Game Score), որը հաշվի է առնում ազդանշանի ուշացումն (latency) ու տատանումները (jitter)՝ իրական խաղային սերվերների հետ կապի պայմաններում։

Նշենք, որ Ucom-ը Ookla Speedtest Awards կողմից նախկինում ստացել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2021», «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները։ Այս մրցանակները հաստատում են Ucom-ի շարունակական ներդրումը Հայաստանի թվային   ենթակառուցվածքների զարգացման գործում և ընդգծում են ընկերության առանցքային դերը երկրի կապի ապագայի ձևավորման հարցում։

2025 թ․ մրցանակների վերաբերյալ մանրամասն՝ այստեղ https://www.speedtest.net/awards/armenia/։

Ucom-ը Հայաստանում ամենալայն 5G ծածկույթ ունեցող հեռահաղորդակցության օպերատորն է, որն առաջարկում է ինտերնետ, IPTV և OTT հեռուստատեսություն, ֆիքսված և շարժական կապի ծառայություններ, ինչպես նաև կոնվերգենտ փաթեթներ։

Ookla-ն կապի որակի և ցանցերի աշխատանքի գնահատման ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություն է, որը միավորում է Speedtest®, Downdetector®, Ekahau® և RootMetrics® հարթակների վստահելի փորձն ու փորձագիտական ներուժը՝ ապահովելով ցանցերի և կապի վերաբերյալ համապարփակ ու հստակ պատկեր։ Բազմաթիվ աղբյուրներից ստացված տվյալների և ոլորտային փորձի համադրումը հնարավորություն է տալիս ցանցերի աշխատանքը բնութագրող թվային ցուցանիշները վերածել գործնական և ռազմավարական որոշումների համար կարևոր տեղեկատվության։ Ookla-ի լուծումները ծառայություն մատուցող ընկերություններին, բիզնեսներին և պետական կառույցներին ապահովում են անհրաժեշտ տվյալներով և վերլուծություններով՝ ցանցերի աշխատանքը բարելավելու, թվային ծառայություններից օգտվելու փորձառությունը բարձրացնելու և թվային անհավասարությունը նվազեցնելու համար։ Միևնույն ժամանակ, ընկերությունը ներկայացնում է այն մարդկանց և կազմակերպությունների իրական փորձառությունը, որոնք կապի հնարավորություններին ապավինում են իրենց աշխատանքի, ուսման և հաղորդակցության համար։ Կապի չափումից և վերլուծությունից մինչև  ոլորտում նորարարությունների խթանում՝ Ookla-ն նպաստում է, որպեսզի աշխարհը մշտապես կապի մեջ մնա։ Ookla-ն Ziff Davis (NASDAQ՝ ZD) ընկերության ստորաբաժանում է։ Ziff Davis-ը մասնագիտացված թվային մեդիա և ինտերնետային ընկերություն է, որի պորտֆելում ներառված են առաջատար բրենդներ տեխնոլոգիաների, առցանց գնումների, խաղերի և ժամանցի, առողջության և կենսակերպի, կապի, կիբեռանվտանգության և մարքեթինգային տեխնոլոգիաների ոլորտներում։   

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88