Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Nvidia-ն արձանագրել է ռեկորդային հասույթ չորրորդ ֆինանսական եռամսյակում
26/02/2026 11:24
Կիսվել

Nvidia-ն արձանագրել է ռեկորդային հասույթ չորրորդ ֆինանսական եռամսյակում

Nvidia Corp.-ը ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում գրեթե կրկնապատկել է զուտ շահույթը և ունեցել պատմական առավելագույն հասույթ։

Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն՝ հունվարի 25-ին ավարտված եռամսյակի զուտ շահույթը կազմել է 43 մլրդ դոլար, կամ 1.76 դոլար մեկ բաժնետոմսի հաշվով՝ նախորդ ֆինանսական տարվա համադրելի ժամանակահատվածի 22.1 մլրդ դոլարի, կամ 0.89 դոլար՝ մեկ բաժնետոմսի դիմաց ցուցանիշի համեմատ։

Եռամսյակային հասույթն աճել է մինչև ռեկորդային 68.1 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 39.3 մլրդ դոլարի դիմաց։ Այդ թվում՝ տվյալների կենտրոնների սեգմենտի հասույթը կազմել է 62.3 մլրդ դոլար, ինչը համախառն հասույթի 91.4%-ն է։

FactSet-ի կողմից հարցված վերլուծաբանները միջինում կանխատեսել էին 37.5 մլրդ դոլարի զուտ շահույթ և 66.1 մլրդ դոլարի հասույթ։

Nvidia-ի համախառն շահութաբերությունը կազմել է 75%՝ մեկ տարի առաջվա 73%-ի դիմաց։

IDram

Ամբողջ նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով ընկերությունն ավելացրել է և զուտ շահույթը, և հասույթը 65%-ով՝ համապատասխանաբար մինչև 120.1 մլրդ դոլար և 215.9 մլրդ դոլար։

Անցած ֆինանսական տարվա ընթացքում ընկերությունը բաժնետերերին վերադարձրել է 41.1 մլրդ դոլար՝ դիվիդենտների վճարման և բաժնետոմսերի հետգնման միջոցով։

Ընկերությունը կանխատեսում է, որ առաջին ֆինանսական եռամսյակում հասույթը կկազմի շուրջ 78 մլրդ դոլար՝ շուկայի 72 մլրդ դոլարի կանխատեսման դիմաց։ Համախառն շահութաբերության կանխատեսումը կազմում է 75%։

Վերջին 12 ամիսների ընթացքում ընկերության շուկայական կապիտալիզացիան աճել է 63%-ով՝ հասնելով 4.75 տրիլիոն դոլարի։ Nvidia-ն շարունակում է մնալ աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը։

«Ներդրողներին այժմ պարզապես լավ եռամսյակային հաշվետվությունը բավարար չէ. այն պետք է լինի իդեալական», – նշել է Futurum Group խորհրդատվական ընկերության ղեկավար Դանիել Նյումենը:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08