Բիզնես

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Իլոն Մասկի X-ը և xAI-ը ծրագրում են 17.5 մլրդ դոլարի պարտք մարել
04/03/2026 15:09
Կիսվել

Իլոն Մասկի X-ը և xAI-ը ծրագրում են 17.5 մլրդ դոլարի պարտք մարել

Իլոն Մասկի սոցիալական ցանցի X-ի և արհեստական բանականության ոլորտում գործող xAI ստարտափի հետ կապված մոտ 17.5 մլրդ դոլարի պարտքն ամբողջությամբ կմարվի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Morgan Stanley-ն, որը զբաղվել է երկու ընկերությունների համար վարկային միջոցների ներգրավմամբ, X-ի և xAI-ի անունից ներկայիս վարկատուներին տեղեկացնում է, որ ընկերությունները կմարեն մնացած պարտքը։ Կապիտալի աղբյուրը չի բացահայտվում։ Նշվում է նաև, որ xAI-ը հունվարին ներգրավել է 20 մլրդ դոլարի նոր միջոցներ՝ կապիտալի տեսքով։

IDram

X-ը, որը նախկինում հայտնի էր որպես Twitter, Մասկի կողմից ընկերությունը ձեռք բերելու ժամանակ իր վրա վերցրել էր մոտ 12.5 մլրդ դոլարի պարտք, մինչդեռ xAI-ը հունիսին ներգրավել էր 5 մլրդ դոլար պարտքային միջոցներ՝ պարտատոմսերի և վարկերի միջոցով։ Անցյալ տարի ընկերությունները միավորվել են xAI Holdings-ի կառավարման ներքո։

Պարտքի նախատեսվող մարումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Մասկը փորձում է համախմբել իր բիզնեսը և հետագայում այն դուրս բերել բորսա։ Անցյալ ամիս SpaceX-ը գնել է xAI-ը՝ այն դարձնելով դուստր ընկերություն, քանի որ ընկերությունը նախատեսում է տիեզերքում տվյալների մշակման կենտրոններ կառուցել։ Միավորված բիզնեսի արժեքն այժմ գնահատվում է մոտ 1.25 տրիլիոն դոլար։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46