Բիզնես

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 431.00+2.00 EUR SELL - 436.00+1.00
OIL:  BRENT - 103.01-3.08 WTI - 96.04-4.66
COMEX:  GOLD - 4994.00-0.14 SILVER - 80.46+1.85
COMEX:  PLATINUM - 2149.40+5.40
LME:  ALUMINIUM - 3395.50-1.28 COPPER - 12855.50+0.59
LME:  NICKEL - 17465.00+1.15 TIN - 48265.00+2.56
LME:  LEAD - 1905.00-0.13 ZINC - 3269.50-0.80
FOREX:  USD/JPY - 159.3+0.02 EUR/GBP - 1.1496+0.64
FOREX:  EUR/USD - 1.1496+0.64 GBP/USD - 1.3309+0.52
STOCKS RUS:  RTSI - 1127.70-1.45
STOCKS US: DOW JONES - 46946.41+0.83 NASDAQ - 22374.18+1.22
STOCKS US: S&P 500 - 6699.38+1.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 53751.15-0.13 TOPIX - 3610.73-0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25834.02+1.45 SSEC - 4084.79-0.26
STOCKS EUR:  FTSE100 - 10317.69+0.55 CAC40 - 7935.97+0.31
STOCKS EUR:  DAX - 23564.01+0.50
16/03/2026  CBA:  USD - 377.41-0.13 GBP - 500.79+0.17
16/03/2026  CBA:  EURO - 432.96+0.26
16/03/2026  CBA:  GOLD - 61211-1059 SILVER - 1015.6-40.8
Սեմ Ալթման․ Ապագայում արհեստական բանականությունը կվաճառվի ինչպես լույսը կամ ջուրը
17/03/2026 15:26
Կիսվել

Սեմ Ալթման․ Ապագայում արհեստական բանականությունը կվաճառվի ինչպես լույսը կամ ջուրը

OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը Վաշինգտոնում անցկացված BlackRock Infrastructure Summit-ում հայտարարել է, որ արհեստական բանականությունը վերջնական արդյունքում կգնվի և կվաճառվի որպես հիմնական կոմունալ ծառայություն, ինչպես էլեկտրաէներգիան, ջուրը:

Նրա խոսքով՝ OpenAI-ի նման տեխնոլոգիական ընկերությունները կառուցում են ապագա, որտեղ արհեստական բանականությունը տրամադրվելու է՝ ըստ պահանջի։

Ըստ Ալթմանի՝ հաշվարկային հզորությունները կսահմանեն, թե ով կստանա հասանելիություն ռեսուրսներին, իսկ արհեստական բանականության պահանջարկը միայն կաճի։ Նրա կարծիքով՝ եթե OpenAI-ը չստեղծի բավարար հաշվարկային հզորություններ պահանջարկը բավարարելու համար, ապա կամ «չի կարողանա դրանք վաճառել, կամ գինը կլինի շատ բարձր»։ Այդ դեպքում արհեստական բանականության հասանելիությունը կարող է կենտրոնանալ հարուստների ձեռքում, իսկ կառավարությունները կարող են որոշել, թե ինչպես բաշխել սահմանափակ ռեսուրսները։

IDram

Խոշոր տեխնոլոգիական ընկերությունները նախատեսում են այս տարի ծախսել մի քանի հարյուր միլիարդ դոլար հաշվարկային հզորությունների վրա՝ աճող պահանջարկը բավարարելու համար։ 2026 թվականի հունվարին CES ցուցահանդեսում իր ելույթում AMD-ի գլխավոր տնօրեն Լիզա Սուն նշել է, որ աշխարհին առաջիկա հինգ տարիների ընթացքում անհրաժեշտ կլինի հաշվարկային հզորություն՝ ծավալային առումով մոտ 10 000 անգամ ավելի, քան 2022 թվականին գլոբալ ԱԲ հզորությունները։

Սակայն արհեստական բանականության տվյալների մշակման կենտրոնները կարող են սպառել այնքան էլեկտրաէներգիա, որքան փոքր քաղաքները, և ԱՄՆ էներգահամակարգի վրա ծանրաբեռնվածությունը՝ տրանսֆորմատորների պակասի և էլեկտրահաղորդման գծերի կառուցման թույլտվությունների դանդաղ գործընթացի հետ միասին, կարող է դառնալ տեխնոլոգիայի զարգացման «նեղ տեղը»։

Հունվարին Moonshots with Peter Diamandis փոդքաստի մի դրվագում Իլոն Մասկը նշել է, որ ներկայումս էլեկտրաէներգիայի արտադրությունն է հանդիսանում արհեստական բանականության մասշտաբավորման հիմնական սահմանափակող գործոնը։ Նա նաև կանխատեսել է, որ Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից՝ ԱԲ-ի համար ընդհանուր հաշվարկային հզորությունների ծավալով՝ շնորհիվ էներգետիկ ենթակառուցվածքների ավելի արագ զարգացման։

Տեխնոլոգիական ընկերությունների ներսում հաշվարկային հզորությունները նույնպես համարվում են արժեքավոր, բայց երբեմն նաև սահմանափակ ռեսուրս։ Ինժեներները մրցում են գրաֆիկական պրոցեսորների հասանելիության համար, իսկ որոշ թեկնածուներ աշխատանքի ընդունվելիս արդեն հարցնում են ԱԲ-ի հաշվարկային հզորությունների բյուջեի մասին՝ աշխատավարձի և բաժնեմասի հետ միասին։

Անցած տարվա դեկտեմբերին OpenAI-ի նախագահ Գրեգ Բրոքմանը հայտարարել էր, որ ընկերությունը, որը մոտ 1.4 տրիլիոն դոլար է ներդրել տվյալների մշակման կենտրոնների նախագծերում առաջիկա ութ տարիների համար, ցանկանում է «լինել առաջատար»։ Սակայն նա հավելել էր, որ չի կարծում, թե իրենք կլինեն առաջատար՝ անկախ նրանից, թե որքան հավակնոտ կարող ենք հիմա երազել:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

16/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.41
-0.13
Եվրո (EUR)
432.96
+0.26
Ռուբլի (RUR)
4.6571
-0.0276
Լարի (GEL)
138.19
-0.31
61211
-1059
Արծաթ
1015.6
-40.8