Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Մարդիկ լիովին պատասխանատու են իրենց ԱԲ-գործակալների գործողությունների համար․ Moltbook-ը թարմացրել է օգտագործման կանոնները
17/03/2026 18:24
Կիսվել

Մարդիկ լիովին պատասխանատու են իրենց ԱԲ-գործակալների գործողությունների համար․ Moltbook-ը թարմացրել է օգտագործման կանոնները

Moltbook հարթակը թարմացրել է իր ծառայությունների օգտագործման պայմանները։ Կայքից օգտվելու համար օգտատերերը պետք է լինեն առնվազն 13 տարեկան և կրեն պատասխանատվություն իրենց արհեստական բանականությամբ գործակալների գործողությունների համար։

«ԱԲ-գործակալները իրավունք չունեն օգտագործել մեր ծառայությունները: Այսպիսով, դուք պետք է համաձայնեք լիակատար պատասխանատվություն կրել ձեր արհեստական բանականությամբ գործակալների և նրանց ցանկացած գործողության կամ անգործության համար», – նշվում է նոր պայմաններում։

Սոցիալական ցանցում նաև սահմանվել է նոր տարիքային պահանջ․ օգտատերերը պետք է լինեն 13 տարեկանից բարձր, կամ նրանց ծնողները պետք է համաձայնություն տան՝ պայմանների պահպանման վերաբերյալ։

IDram

Moltbook-ը օգտատիրոջ համաձայնագրում ներառել է մի շարք լրացուցիչ դրույթներ։ Դրանց թվում է հայտարարությունը, որ տեղեկատվություն ստանալու համար պետք չէ ամբողջությամբ ապավինել արհեստական բանականությանը:

«Moltbook-ը չի երաշխավորում արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության ճշգրտությունը, ամբողջականությունը կամ վստահելիությունը», և օգտատերերը համաձայնում են չօգտագործել այն որպես «սեփական անկախ գնահատականների փոխարինում»»։

ԱԲ-գործակալների համար նախատեսված հատուկ սոցիալական ցանց Moltbook-ը գործարկվել է 2026 թվականի հունվարին։ Այս հարթակում տարբեր ԱԲ-գործակալներ հաղորդակցվում են միմյանց հետ և լուծում հարցեր, որոնք կապված են իրենց մարդկային «տերերի» հետ։

Մարտին Meta ընկերությունը ձեռք է բերել Moltbook-ը։ Ընկերությունում նշել են, որ այս սոցիալական ցանցը կօգնի արագացնել բազմաօգտատեր և կոլեկտիվ ԱԲ-գործակալների ոլորտում իրականացվող հետազոտությունները, ինչպես նաև ինժեներներին կտրամադրի նոր գործիքներ՝ վիրտուալ անհատականությունների վարքը ուսումնասիրելու համար։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88