Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
NVIDIA-ն դուրս է գալիս ուղեծիր․ սա առաջին արագացուցիչն է տիեզերքում տվյալների կենտրոնների համար
18/03/2026 14:15
Կիսվել

NVIDIA-ն դուրս է գալիս ուղեծիր․ սա առաջին արագացուցիչն է տիեզերքում տվյալների կենտրոնների համար

GTC 2026 կոնֆերանսում NVIDIA-ն ներկայացրել է Space-1 Vera Rubin Module հաշվարկային մոդուլը, որը նախագծված է ուղեծրում աշխատելու համար։ Ընկերության խոսքով՝ այն ապահովում է 25 անգամ ավելի շատ AI հաշվարկներ ինֆերենսի համար, քան H100-ը՝ այն GPU-ն, որը Starcloud ստարտափը առաջին անգամ ուղարկել էր ուղեծիր անցյալ տարվա նոյեմբերին։

«Տիեզերքը հաշվարկների վերջին սահմանն է։ Եվ մենք արդեն այնտեղ ենք», – հայտարարել է NVIDIA-ի ղեկավարը:

NVIDIA-ն առաջարկել է ոչ թե մեկ չիպ, այլ եռաստիճան համակարգ՝ Vera Rubin մոդուլը՝ ծանր ինֆերենսի համար, արդյունաբերական IGX Thor (Blackwell) հարթակը՝ պերիֆերիկ խնդիրների համար, և կոմպակտ Jetson Orin-ը՝ նավիգացիայի և սենսորների տեղային մշակման համար։ Ամբողջ շարքը նախագծված է խիստ սահմանափակումների ներքո՝ չափերի, զանգվածի և էներգասպառման առումով։ IGX Thor-ը և Jetson Orin-ը արդեն հասանելի են, իսկ Vera Rubin մոդուլի թողարկման ժամկետը դեռ չի հայտարարվել։

Արդեն վեց ընկերություն աշխատում է NVIDIA-ի տիեզերական հարթակների հետ՝ Aetherflux, Axiom Space, Kepler Communications, Planet Labs, Sophia Space և Starcloud։ Վերջինս 2025 թվականի նոյեմբերին գործարկել է Starcloud-1 արբանյակը՝ փոքր սառնարանի չափի սարք, որի վրա տեղադրված էր պատմության մեջ առաջին NVIDIA H100 GPU-ն ուղեծրում։ Այժմ Starcloud-ը պատրաստվում է հաջորդ արձակմանը՝ 2026 թվականի աշնանը՝ արդեն Space-1 Vera Rubin մոդուլով և Blackwell հարթակով։

IDram

«10 տարի անց գրեթե բոլոր նոր տվյալների կենտրոնները կկառուցվեն տիեզերքում», – կանխատեսում է Starcloud-ի համահիմնադիր Ֆիլիպ Ջոնսթոնը։

Գլխավոր չլուծված խնդիրը սառեցումն է։

«Տիեզերքում կոնվեկցիա չկա, միայն ճառագայթում: Մենք պետք է գտնենք, թե ինչպես սառեցնել այս համակարգերը ուղեծրում, և ունենք հիանալի ինժեներներ», – ասել է  NVIDIA-ի ղեկավար։

Երկրի վրա AI տվյալների կենտրոնները հաճախ քննադատվում են աճող էներգասպառման համար, մինչդեռ տիեզերքում հասանելի է գրեթե անսահման արևային էներգիա, ինչը ուղեծիրը դարձնում է գրավիչ այլընտրանք։ Google-ը նոյեմբերին հայտարարել է նմանատիպ Project Suncatcher նախագծի մասին, իսկ Իլոն Մասկը խոսել է SpaceX-ի պլանների մասին՝ ստեղծել ուղեծրային տվյալների կենտրոններ միլիոնավոր արբանյակներով։

Այնուամենայնիվ, թերահավատները նույնպես շատ են։ OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը ուղեծրային տվյալների կենտրոնների գաղափարը անվանել է «աբսուրդային» ներկայիս տեխնոլոգիական մակարդակի պայմաններում, AWS-ի ղեկավար Մեթ Գարմանը և Gartner-ի վերլուծաբաններն էլ կասկածում են այս գաղափարի կոմերցիոն կենսունակությանը։ Սակայն NVIDIA-ն, կարծես, խաղադրույք է անում այն գաղափարի վրա, որ AI հաշվարկները պետք է տեղակայվեն այնտեղ, որտեղ ստեղծվում են տվյալները, նույնիսկ եթե դա Երկրի ուղեծիրն է։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9