Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Sora-ի փակումը Disney-ին անակնկալի է բերել․ 1 մլրդ դոլարի գործարքը փլուզվել է 30 րոպեում
26/03/2026 12:40
Կիսվել

Sora-ի փակումը Disney-ին անակնկալի է բերել․ 1 մլրդ դոլարի գործարքը փլուզվել է 30 րոպեում

Մարտի 24-ին, Walt Disney-ի և OpenAI-ի թիմերը անցկացրել են աշխատանքային հանդիպում Sora-ի հետ կապված համատեղ նախագծի շուրջ։ Հանդիպման ավարտից ընդամենը 30 րոպե անց Disney-ը տեղեկացել է, որ OpenAI-ն ամբողջությամբ փակում է տեսանյութերի գեներատորը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։ Ինսայդերը տեղի ունեցածը նկարագրել է որպես «rug-pull»՝ բառացիորեն «գորգը ոտքերի տակից հանել»։

Ընկերությունների միջև գործարքը կնքվել էր 2025 թվականի դեկտեմբերին․ Disney-ը պետք է ստանար Disney-ի, Pixar-ի, Marvel-ի և «Աստղային պատերազմների» ավելի քան 200 կերպարների ինտեգրումը Sora-ում և Disney+ հարթակում, իսկ փոխարենը նախատեսում էր 1 մլրդ դոլարի ներդրում կատարել OpenAI-ում։ Սակայն Deadline-ի տվյալներով՝ Disney-ն իրական գումար այդպես էլ չի փոխանցել․ գործարքը վերջնականապես չի ավարտվել։ Կերպարների լիցենզիան նույնպես, ըստ ամենայնի, դադարեցնում է իր գործողությունը։

IDram

Sora-ի փակման որոշումը անակնկալ է եղել նույնիսկ OpenAI-ի որոշ աշխատակիցների համար․ թիմի որոշ անդամներ այդ մասին իմացել են միայն երեքշաբթի առավոտյան։ Ընդ որում՝ հայտարարությունից ընդամենը մեկ օր առաջ ընկերությունը հրապարակել էր բլոգային գրառում Sora-ի անվտանգության չափանիշների մասին։ Սակայն OpenAI-ի ներսում հարցը վաղուց էր քննարկվում․ հավելվածը հսկայական ծանրաբեռնվածություն էր ստեղծում GPU-ների վրա, իսկ ներբեռնումների թիվը նվազել էր՝ նոյեմբերյան 3.3 մլն-ից մինչև փետրվարյան 1.1 մլն։ Ընդհանուր առմամբ՝ Sora-ն ամբողջ ընթացքում ներքին գնումներից բերել էր ընդամենը 2.1 մլն դոլար եկամուտ։

Փակումը OpenAI-ի ռազմավարական շրջադարձի մաս է՝ հնարավոր IPO-ից առաջ։ Ապրանքային բաժնի ղեկավարն ընդհանուր ժողովում հայտարարել է, որ ընկերությունը «չի կարող բաց թողնել պահը՝ ուժերը վատնելով կողմնակի քվեսթների վրա» և պետք է կենտրոնանա կոդավորման ու կորպորատիվ հաճախորդների վրա՝ այն հատվածում, որտեղ ուժեղանում է մրցակցությունը Anthropic-ի հետ։ Ազատված հզորությունները կուղղվեն նոր սերնդի մոդելին՝ Spud կոդային անվանումով, որի նախնական ուսուցումն արդեն ավարտվել է։

Disney-ն արձագանքել է ընդգծված դիվանագիտական տոնով․ «Մենք հարգում ենք OpenAI-ի որոշումը դուրս գալ տեսանյութերի գեներացիայի բիզնեսից և փոխել առաջնահերթությունները»։ Սակայն, ինչպես նշել են The Hollywood Reporter-ի խմբագիրները, այս ձևակերպման մեջ հեշտ է նկատել դժգոհություն։ Reuters-ի տվյալներով՝ կողմերն այժմ քննարկում են համագործակցության այլընտրանքային ձևաչափեր։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88